Աշխարհ

Հուլիս 16, 2017 21:19

Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել Քոնյայի ավիաբազա. Spiegel

Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել Քոնյայի ավիաբազա. Spiegel

Թուրքիան այս անգամ գերմանացի պատգամավորներին արգելել է այցելել Թուրքիայում գտնվող Քոնյայի ՆԱՏՕ-ի ավիաբազա: Գերմանացի պատգամավորների այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: razm.info-ն գրում է, որ այս մասին հայտնում է գերմանական Spiegel պարբերականը:

Այցը արգելելու մասին գերմանական կողմին Թուրքիայից հայտնել են հուլիսի 14-ին։ Գերմանիայի ԱԳՆ ուղարկված վերբալ հայտագրում թուրքական կողմը նշել է, որ «թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

Գերմանիայի խորհրդարանականների՝ հուլիսի 17-ի այցի մասին Գերմանիայի խորհրդարանի մամուլի ծառայությունը հայտնել էր դեռ հուլիսի 7-ին:

Այցի ընթացքում պատգամավորները պետք է ծանոթանային ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազինված ինքնաթիռների գործունեությանը և ներկա վիճակին:

Քոնյայի ավիաբազա այցի հնարավորության մասին դեռ հունիսի 5-ին հայտնել էր հենց Թուրքիայի արտգործնախարար Մևլյութ Չավուշօղլուն: Նա նշել էր, որ գերմանացի պատգամավորները «Ինջիրլիք» ռազմաբազայի փոխարեն կարող են այցելել Քոնիայում տեղակայված ավիաբազա:

Թուրքական արգելքի հետ կապված՝ Գերմանիան արդեն իր բողոքն է ուղարկել ՆԱՏՕ:

Հիշեցնենք, որ մինչ այս թուրքական կողմը գերմանացի պատգամավորներին չէր թույլատրել այցելել նաև Թուրքիայի տարածքում գտնվող մեկ այլ՝ «Ինջիրլիք» ավիաբազայում ծառայություն իրականացնող Գերմանիայի ԶՈւ զինծառայողներին:

Երկար վեճերից և բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո որոշեց իր զորքերը դուրս բերել «Ինջիրլիք» ավիաբազայից:

Նշենք, որ ներկայում Քոնիայում տեղակայված ավիաբազայում ՆԱՏՕ-ի զորքերի կազմում ծառայություն է իրականացնում Գերմանիայի ԶՈւ 20-30 զինծառայող: Հենց նրանց շահագործման ներքո են գտնվում ավիաբազայում տեղակայված վաղ նախազգուշացման և վերահսկման օդային համակարգերով (AWACS) սպառազիված ինքնաթիռները:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Իրանը «Սայյադ-3» հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել (տեսանյութ)

Իրանը «Սայյադ-3» հրթիռների զանգվածային արտադրություն է սկսել (տեսանյութ)

Հուլիս 24, 2017 16:00 Հրթիռների հեռահարությունը 120 կմ է։
ByLock-ի պատճառով Թուրքիայում մարդիկ են կալանավորվել

ByLock-ի պատճառով Թուրքիայում մարդիկ են կալանավորվել

Հուլիս 24, 2017 15:48 Բերման է ենթարկվել 15 մարդ:
Սիրիայի բանակը ԻՊ-ից մի քանի գյուղ է ազատագրել Ռաքքայի հարավում

Սիրիայի բանակը ԻՊ-ից մի քանի գյուղ է ազատագրել Ռաքքայի հարավում

Հուլիս 24, 2017 14:56 Ասադի բանակը շարունակում է առաջխաղացումը։
Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը

Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը

Հուլիս 24, 2017 14:13 Հունգարիայի Գյոռ քաղաքում:
Ադրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դին

Ադրբեջանում կինն սպանել է ամուսնուն և 4 տարի շարունակ թաքցրել դին

Հուլիս 24, 2017 14:02 Թաղել է իրենց բակում գտնվող ախոռի հարևանությամբ:
Նոր պատժամիջոցների պատճառով վարորդները Վրաստանում ավելի զգուշավոր են դարձել

Նոր պատժամիջոցների պատճառով վարորդները Վրաստանում ավելի զգուշավոր են դարձել

Հուլիս 24, 2017 13:15 Ներդրվել է պատժամիջոցների 100-բալանոց համակարգ։
Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ լուսանկարվել է Ջուլիա Ռոբերթսի հետ

Հենրիխ Մխիթարյանն այս անգամ էլ լուսանկարվել է Ջուլիա Ռոբերթսի հետ

Հուլիս 24, 2017 11:30 Շարունակում է հայտնի կանանց հետ հանդիպումները։
Քաբուլում պայթյուն է որոտացել․ կա առնվազն 35 զոհ

Քաբուլում պայթյուն է որոտացել․ կա առնվազն 35 զոհ

Հուլիս 24, 2017 11:09 42 մարդ վիրավորվել է։
Աթոռի համար ծագած վեճի պատճառով բռունցքով հարվածել են թուրքական Օրդուի քաղաքապետին (տեսանյութ)

Աթոռի համար ծագած վեճի պատճառով բռունցքով հարվածել են թուրքական Օրդուի քաղաքապետին (տեսանյութ)

Հուլիս 24, 2017 08:52 Ժողովրդական խաղերի փառատոնի ժամանակ վիճաբանություն և ծեծկռտուք է սկսվել բեմին մոտ լավ տեղ նստելու համար։
Հայաստանի հեծանվորդներն ավարտեցին մրցելույթները Պորտուգալիայում

Հայաստանի հեծանվորդներն ավարտեցին մրցելույթները Պորտուգալիայում

Հուլիս 23, 2017 18:14 Մինչև 19 և 23 տարեկանների Եվրոպայի առաջնությունում։
Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

Հայ ըմբիշները երկու բրոնզե մեդալ են նվաճել Սուրդլիմպիկ խաղերում

Հուլիս 23, 2017 18:12 Սամսուն քաղաքում ընթացող 23-րդ ամառային Սուրդլիմպիկ խաղերում։
Ամառը խենթացել է․ Սանկտ Պետերբուրգի բնակիչները ձնեմարդ են պատրաստում (տեսանյութ)

Ամառը խենթացել է․ Սանկտ Պետերբուրգի բնակիչները ձնեմարդ են պատրաստում (տեսանյութ)

Հուլիս 23, 2017 13:30 Հորդառատ անձրև և առատ կարկուտ է տեղացել։
Ռուսաստանում փորձում են զարգացնել հարվածային ԱԹՍ-ների ճյուղը (տեսանյութ)

Ռուսաստանում փորձում են զարգացնել հարվածային ԱԹՍ-ների ճյուղը (տեսանյութ)

Հուլիս 23, 2017 13:13 Սարքն արդեն պատրաստ է սերիական արտադրության, իսկ դրա արտահանման տարբերակը նախատեսում են դարձնել հարվածային։