Աշխարհ

Հուլիս 17, 2017 12:05

Մերկել. Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից

Մերկել. Գերմանիան չի բացառում զորքերի դուրսբերումը նաև Թուրքիայի մյուս բազայից

Հուլիսի 17-ին Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ եթե Թուրքիան շարունակի արգելել գերմանացի պատգամավորներին այցելել Քոնիայի ավիաբազայում իրենց զինծառայողներին, ապա իրենց իրավունք կվերապահեն այդ բազայից ևս զորքերը դուրս բերել: razm.info-ն գրում է, որ Մերկելն այս մասին հայտնել է գերմանական ARD հեռուստաընկերությանը տված հարցազրույցում:

Գերմանիայի կանցլերը նշել է, որ Քոնիայում իրենց ստորաբաժանումը տեղակայվել է Թուրքիայի և ՆԱՏՕ-ի միջև ձեռքբերված համաձայնությամբ, և այդ խնդրով բանակցություններ կվարի նաև Հյուսիսատլանտյան Դաշինքը:

Նույն օրն ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը բանակցություններ է վարել Թուրքիայի և Գերմանիայի արտգործնախարարների հետ՝ կոչ անելով հարթել խնդիրը:

Հիշեցնենք, որ Թուրքիան գերմանացի պատգամավորներին արգելել էր հուլիսի 17-ին այցելել Քոնիայում գերմանացի զինծառայողներին: Թուրքիայի ԱԳՆ-ից գերմանական գերատեսչություն ուղարկված նամակում նշվել էր.

«Թուրք-գերմանական հարաբերությունները այս պահին այնքան վատն են, որ գերմանացի խորհրդարանականների այցը ավիաբազա չի կարող տեղի ունենալ»:

Մինչ այդ էլ Թուրքիան մի քանի անգամ արգելել էր գերմանացի պաշտոնյաների այցը «Ինջիրլիքում» տեղակայված գերմանական ստորաբաժանում: Անարդյունք բանակցություններից հետո գերմանական կողմը ի վերջո դուրս բերեց իր զորքերը այդ բազայից՝ տեղափոխելով Հորդանան:

Ինչ վերաբերում է Քոնիայում տեղակայված ստորաբաժանմանը, ապա, ինչպես արդեն նեշլ ենք, դա իրականացվել է ՆԱՏՕ-ի հետ համաձայնությամբ՝ Թուրքիայի օդային սահմանների անվտանգությունն ապահովելու նպատակով:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Պաշտոնական. Էմերին` «Արսենալի» գլխավոր մարզիչ

Մայիս 23, 2018 16:29 Երեք տարվա պայմանագիր է կնքել «զինագործների» հետ:
Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Իրաքում թուրք կանայք են մահապատժի դատապարտվել

Մայիս 23, 2018 13:51 Նրանց ամուսինները եղել են ԻՊ ահաբեկչական կազմակերպության անդամներ։
Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Թուրքիայի խորհրդարանական ընտրություններում առաջադրված թեկնածուներից մեկը հոմոսեքսուալ է

Մայիս 22, 2018 18:17 Գործունեություն է ծավալում որպես մարդու իրավունքների պաշտպան:
Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Իրավապաշտպաններ. Խախտվել է Սասնա Ծռերի արդար ու անաչառ դատավարության իրավունքը

Մայիս 22, 2018 08:57 Amnesty International և Human Rights Watch իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները՝ Սասնա Ծռերի գործի մասին։
Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Այսօր Շառլ Ազնավուրի ծննդյան օրն է

Մայիս 22, 2018 08:35 Ազնավուրը ճանաչվել է «Դարի արվեստագետ»:
Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Գարո Փայլանը պատգամավորի թեկնածու է առաջադրվելու Դիարբեքիրից

Մայիս 21, 2018 20:14 Նախորդ ընտրություններում առաջադրվել էր Ստամբուլի ընտրատարածքում:
«Արսենալ»-ն Արտետային այլընտրանք է գտել

«Արսենալ»-ն Արտետային այլընտրանք է գտել

Մայիս 21, 2018 16:24 Պահեստային թեկնածու։
Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել

Ադրբեջանի բանակում զինծառայող է մահացել

Մայիս 21, 2018 13:56 Նախիջևանի հատվածում հայկական կողմի կրակից։
Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Սալոնիկի 75-ամյա քաղաքապետին ծեծի են ենթարկել Հունաստանում (տեսանյութ)

Մայիս 21, 2018 12:39 Բացահայտ հակաազգայնական դիրքորոշում ունի:
«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

«Արսենալ»-ը պատրաստ է 50 մլն եվրո վճարել Ինսինյեի տրանսֆերի դիմաց

Մայիս 20, 2018 12:04 «Զինագործներ»-ը ցանկանում են իտալացու հետ պայմանագիր կնքել ամռանը:
Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Սան Պաուլոն Մխիթարյանին. Մեր դռները միշտ բաց են քո առջև

Մայիս 19, 2018 20:22 «Ինչպիսի գեղեցիկ հիշողություն»:
Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Կեսարիայի Սբ․ Աստվածածին հայկական եկեղեցին կվերածվի գրադարանի

Մայիս 19, 2018 19:58 Տարբեր ժամանակահատվածներում ծառայեցվել է որպես ոստիկանական բաժանմունք և մարզասրահ։
Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Ռուսաստանի ԱԳՆ-ն պատասխանել է պաշտոնական Բաքվին Արցախի ներկայացուցիչների հետ հանդիպման առնչությամբ

Մայիս 19, 2018 18:00 ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի առկայության փաստը զայրացրել էր պաշտոնական Բաքվին:
Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

Վենգեր. «Արսենալը» մոտ էր Ռոնալդուի տրանսֆերը գնելուն

Մայիս 18, 2018 21:55 «Նա այստեղ էր եկել մայրիկի հետ»։