Աշխարհ

Հուլիս 17, 2017 12:22

Գերմանացիների արձագանքը պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա Թուրքիայի չեղարկմանը

Գերմանացիների արձագանքը պատգամավորների այցը Քոնիայի ռազմաբազա Թուրքիայի չեղարկմանը

Գերմանացի պատգամավորների այցը Քոնիայում տեղակայված ՆԱՏՕ-ի ռազմաբազա չեղարկվել է թուրքական իշխանությունների կողմից: Այս մասին տեղեկացնում է թուրքական «Milliyet» թերթի կայքը:

Հուլիսի 17-ին նախատեսված այցի չեղարկումը բուռն արձագանք է առաջացրել Գերմանիայում: Հատկապես խիստ դիրքորոշում են դրսևորել կոալիցիոն կառավարության անդամ սոցիալ դեմոկրատները և ընդդիմադիր քաղաքական ուժերը:

«Եթե չկա այցի թույլտվություն, ուրեմն գերմանացի զինվորները չեն կարող մնալ Քոնյայում», - հայտարարել է Սոցիալ-դեմոկրատական կուսակցության խորհրդարանական խմբակցության նախագահ Թոմաս Օպերմանը:

Նման տեսակետ է հայտնել նաև «Ձախերի» կուսակցության պատգամավոր Սևիմ Դաղդելենը. «Չկա այց, չկա Քոնիա»:

Իսկ «Քրիստոնեական միություն» կուսակցության արտաքին հարաբերությունների խոսնակ Յուրգեն Հարդը և պաշտպանական քաղաքականության հարցերով խոսնակ Հենինգ Օտտեն վտանգավոր են համարել գերմանացի զինվորների դուրսբերումը Քոնյայից:


Նրանք հիշեցրել են, որ Թուրքիայում այդ ուժերի ներկայությունը չի սահմանափակվում թուրք-գերամանական շահերով. Քոնյայում տեղակայված գերմանական զինուժը մասնակցում է «Իսլամական պետության» դեմ ՆԱՏՕ-ի իրականացրած առաքելություններին: Օտտեն և Հարդը կարծիք են հայտնել, որ պետք չէ համեմատություն անցկացնել Քոնիայի և Ինջիրլիքի ռազմաբազաների միջև: Ինջիրլիքից, ինչպես հայտնի է, գերմանական ուժերը արդեն դուրս են բերվում:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Թուրքիայի կառավարությունը արգելել էր գերամանցի պատգամավորների այցը Ինջիրլիք, որտեղ մի քանի հարյուր գերմանացի զինվոր և մեծաքանակ գերմանական զինտեխնիկա է տեղակայված: Շուրջ մեկ տարի տևած արգելքից հետո Գերմանիան, ի վերջո, որոշում կայացրել Ինջիրլիքի իր ուժերը տեղափոխել Հորդանան:

Միևնույն ժամանակ, Թուրքիան թույլատրել էր 7 Բունդեսթագի պատգամավորների՝ այցելել ՆԱՏՕ-ի Քոնյայի ռազմաբազայում ծառայող շուրջ երեք տասնյակ գերմանացի զնվորականներին: Այցը նախատեսված էր հուլիսի 17-ին: Սակայն այցից ընդամենը երկու օր առաջ թուրքական կողմը կրկին չեղարկեց այցի թույլտվությունը:

Աղբյուրը` Ermenihaber.am

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Բախումներ են տեղի ունեցել Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ (տեսանյութ)

Բախումներ են տեղի ունեցել Կիևում՝ Գերագույն ռադայի շենքի մոտ (տեսանյութ)

Հունվար 16, 2018 21:46 Տուժել է մեկ ոստիկան, ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման են ենթարկվել։
Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Էրդողանը Պապի հրավերով կմեկնի Վատիկան

Հունվար 16, 2018 21:04 Սա 59 տարվա ընթացքում Թուրքիայի նախագահի մակարդակով Վատիկան կատարվող առաջին այցն է։
Թուրքիայում ևս 5 լրագրող է դատապարտվել ազատազրկման

Թուրքիայում ևս 5 լրագրող է դատապարտվել ազատազրկման

Հունվար 16, 2018 19:14 Թուրքիայում կա ավելի քան 150 ազատազրկված լրագրող:
Կարմրուկի բռնկում Ուկրաինայում․ ԱՆ-ն զբոսաշրջիկներին հորդորում է պատվաստվել

Կարմրուկի բռնկում Ուկրաինայում․ ԱՆ-ն զբոսաշրջիկներին հորդորում է պատվաստվել

Հունվար 16, 2018 16:33 Աշխարհում կարմրուկից ամեն օր մահանում է 314, ամեն ժամ՝ 13 մարդ։
Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Թուրքիայի արտգործնախարարն անդրադարձել է Հայոց ցեղասպանության հարցին

Հունվար 16, 2018 15:02 «Ցեղասպանությունը ոչ թե ծանոթագրական, այլ իրավական արտահայտություն է»։
Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Հազարավոր մարդիկ այցելում են Թուրքիայի Քարաման նահանգ՝ հայկական եկեղեցու որմնանկարները տեսնելու

Հունվար 16, 2018 11:24 Մինչև 2007 թ․ որոշ ժամանակ օգտագործվել է որպես բանտ:
Թունիսում կրկին բողոքի ցույցեր են. հեղափոխությունից հետո տնտեսական վիճակը չի բարելավվել (տեսանյութ)

Թունիսում կրկին բողոքի ցույցեր են. հեղափոխությունից հետո տնտեսական վիճակը չի բարելավվել (տեսանյութ)

Հունվար 16, 2018 11:00 Կառավարության որոշումից հետո հարկերի ու որոշ ապրանքատեսակների գներ բարձրացել են։
ԱՄՆ-ում ամուսնական զույգն իր 13 երեխաներին շղթայել է և սովի մատնել (տեսանյութ)

ԱՄՆ-ում ամուսնական զույգն իր 13 երեխաներին շղթայել է և սովի մատնել (տեսանյութ)

Հունվար 16, 2018 09:29 Սարսափելի հանցագործություն, որին սկզբում քչերն էին հավատում։
Վրաստանում ՃՏՊ-ները նվազել են 14 տոկոսով

Վրաստանում ՃՏՊ-ները նվազել են 14 տոկոսով

Հունվար 16, 2018 08:42 Զոհերի թիվը՝ 7 տոկոսով, տուժածներինը՝ 12 տոկոսով:
Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Մխիթարյանին չէր հայտավորել «Սթոք Սիթիի» հետ խաղին

Մոուրինյուն բացատրել է, թե ինչու Մխիթարյանին չէր հայտավորել «Սթոք Սիթիի» հետ խաղին

Հունվար 16, 2018 08:30 «Դա լավագույն որոշումն էր նրա և մեզ համար»:
«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»

«Մանչեսթեր Յունայթեդը» խոշոր հաշվով հաղթեց «Սթոք Սիթիին»

Հունվար 16, 2018 08:12 Հենրիխ Մխիթարյանը հայտավորված չէր խաղին:
Հրապարակվել են Թուրքիայում ամենից հաճախ ամուսնալուծության հիմք հանդիսացող պատճառները

Հրապարակվել են Թուրքիայում ամենից հաճախ ամուսնալուծության հիմք հանդիսացող պատճառները

Հունվար 16, 2018 07:50 Զույգերի 30․2 տոկոսը ամուսնալուծվում է տնտեսական անապահովության պատճառով։
Վրաստանում կարելի է սպանություն պատվիրել ինտերնետի միջոցով

Վրաստանում կարելի է սպանություն պատվիրել ինտերնետի միջոցով

Հունվար 16, 2018 07:26 Վրաստանի քաղաքացիները Viber-ով ստանում են հաղորդագրություններ։
Թուրքիան աշխարհի 4-րդ ամենաճարպակալած երկիրն է

Թուրքիան աշխարհի 4-րդ ամենաճարպակալած երկիրն է

Հունվար 15, 2018 18:41 Ճարպակալումն առավել շատ տարածված է կանանց շրջանում։
2017-ին սպանվել է Թուրքիայի ԶՈւ 197 զինծառայող. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

2017-ին սպանվել է Թուրքիայի ԶՈւ 197 զինծառայող. Թուրքիայի ԶՈւ ԳՇ

Հունվար 15, 2018 18:16 ՔԱԿ-ի և ԻՊ-ի դեմ գործողություններում։
Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Թուրքիայի քեմալական կուսակցության անդամը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը

Հունվար 15, 2018 16:46 Նաև դեմ է արտահայտվել «Մուստաֆա Քեմալի զինվորներն ենք» արտահայտությանը: