Լրահոս

20.07.2017 18:48


Հրդեհ է բռնկվել է Արենիի տներից մեկի տանիքում

Հրդեհ է բռնկվել է Արենիի տներից մեկի տանիքում

Հուլիսի 19-ին, ժամը 23:26-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Արենի գյուղում այրվում է տան տանիք:

Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ և Մարզային ճգնաժամային կառավարման կենտրոնի օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է 30-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 01:19-ին, մարվել՝ 02:02-ին:

Այրվել են տանիքի փայտյա կառուցատարրերը (մոտ 120 քմ) և այնտեղ գտնվող անասնակեր (25 հակ), տախտակ (4 խմ), 4 անվադող և կենցաղային իրեր:

Այս խորագրի վերջին նյութերը