Քաղաքական

20.07.2017 16:54


Մոսկվան հերքում է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման լուրերը

Մոսկվան հերքում է Սարգսյան-Ալիև հանդիպման կազմակերպման լուրերը

Պաշտոնական Մոսկվան հերքում է ռուսական մամուլի հրապարակումները, թե Կրեմլը փորձում է Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի միջև հանդիպում կազմակերպել: Այս մասին հայտնում է Ազատությունը։

«Դա իրականությանը չի համապատասխանում»,-ասել է Ռուսաստանի արտգործնախարարության պաշտոնական ներկայացուցիչը:

Ավելի վաղ «Իզվեստիա»-ն գրել էր, թե Կրեմլը փորձում է Սերժ Սարգսյանին և Իլհամ Ալիևին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնել մինչև այս տարեվերջ, և որ շաբաթներ առաջ արտգործնախարար Սերգեյ Լավրովն այդ մասին առաջարկ է ներկայացրել կողմերին՝ Ավստրիայում տեղի ունեցած ԵԱՀԿ ոչ պաշտոնական գագաթնաժողովի ժամանակ:

Հիշեցնենք՝ հուլիսի 11-ին Բրյուսելում Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպման արդյունքում համաձայնություն է ձեռք բերվել Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հաջորդ հանդիպումը սեպտեմբերին Նյու Յորքում՝ ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի շրջանակում անցկացնելու մասին: «Նախարարները համաձայնեցին իրենց նախագահներին փոխանցել այս տարի ավելի ուշ բարձր մակարդակի հանդիպման՝ համանախագահների առաջարկը: Համանախագահներն իրենց աջակցությունն առաջարկեցին այդ հանդիպումը կազմակերպելու հարցում»,-ասված է բրյուսելյան հանդիպման արդյունքներով ԵԱՀԿ Միսնկի խմբի համանախագահների հրապարակած հայտարարությունում:

Այս խորագրի վերջին նյութերը