Լրահոս

21.07.2017 10:58


ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ երկարաձգված անձնագրով վիզա տրամադրվում է

ԱՄՆ դեսպանատան պարզաբանումը՝ երկարաձգված անձնագրով վիզա տրամադրվում է

Լրատվամիջոցներում անդրադարձ էր կատարվել ՀՀ երկարաձգված անձնագրով ԱՄՆ վիզա տրամադրելու հարցին: ԱՄՆ դեսպանությունը երկարաձգված անձնագրով վիզա տրամադրում է, եթե վիզայի թողարկման պահին անձնագիրը վավեր է: Հին նմուշի անձնագրերում, որտեղ դրվում է ելքի կնիք, անհրաժեշտ է, որպեսզի ելքի կնիքը վավեր լինի առնվազն մինչև ԱՄՆ-ից վերադառնալու պահը:

Նոր անձնագրերում ելքի կնիք չի դրվում, ուստի վիզան տրամադրվում է վավեր անձնագրի առկայության պարագայում: Բացի այդ, ցանկացած ոք վավերականության ժամկետը լրացած անձնագրում վավեր ու անվնաս ԱՄՆ վիզա ունենալու պարագայում կարող է ուղևորվել ԱՄՆ՝ այդ վիզայով ու իր նոր վավեր անձնագրով, եթե, իհարկե, հին ու նոր անձնագրերում կենսաչափական տվյալները նույնն են:

Հայաստանում ԱՄՆ դեսպանություն

Այս խորագրի վերջին նյութերը