Աշխարհ

21.07.2017 22:53


Ամերիկացի հրահանգիչները կսկսեն մարզել Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ

Ամերիկացի հրահանգիչները կսկսեն մարզել Վրաստանի ԶՈւ 9 գումարտակ

Վրաստանի զինված ուժերի զինծառայողների վերապատրաստման ծրագրով առաջին ստորաբաժանումները՝ թվով 9-ը գումարտակ, ամերիկացի հրահանգիչների ղեկավորությամբ ուսուցման գործընթացը կսկսեն 2018-ին: razm.info-ն գրում է, որ աա նախատեսված է ԱՄՆ և Վրաստանի ռազմական համագործակցությամբ: Այս մասին հայտարարել է Վրաստանի պաշտպանության նախարար Լևան Իզորիան, փոխանցում է վրացական Interpressnews լրատվակայքը:

Իզորիան հայտարարել է, որ ներկայում ընթանում են ստարաբաժանումների վերապատրաստման համար ենթակառուցվածքի ստեղծման աշխատանքները.

«Ներկայում մենք զբաղվում ենք կարևոր ենթակառուցվածքի՝ Վազիանիում ուսումնական կենտրոնի շինարարությամբ, որտեղ հաջորդ տարվա մարտից երեք տարվա ընթացքում ԶՈւ 9 գումարտակ կվերապատրաստվի»:

Վրաստանի պաշտպանության նախարարը նշել է, որ եթե մինչ այս Վրաստանի ԶՈւ անցած միջազգային պատրաստությունն ուղղված էր միջազգային խաղաղապահական առաքելությունների իրականացմանը, ապա 2018-ից սկսած վարժանքները սևեռվելու են Վրասանի տարածքերի պաշտպանությանը:

Վրաստանում մարտական պատրաստության նոր կենտրոնի կառուցման համար պատրաստական աշխատանքները արդեն մի քանի ամիս է, ինչ սկսվել են:

Այն կառուցվում է Գերմանիայի Հոհենֆելս քաղաքում տեղակայված ԱՄՆ ԶՈւ Եվրոպական հրամանատարության կենտրոնի օրինակով, որտեղ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում Աֆղանստան խաղաղապահական ծառայության համար պատրաստություն անցնելու նպատակով զինծառայողներ են ուղարկվում տարբեր երկրներից, այդ թվում նաև Հայաստանից:

Այս խորագրի վերջին նյութերը