Լրահոս

21.07.2017 22:48


Ողբերգական ավտովթար Արծվի արձանի մոտ. Opel-ը բախվել է գովազդային երկաթե սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Ողբերգական ավտովթար Արծվի արձանի մոտ. Opel-ը բախվել է գովազդային երկաթե սյանը. կա 1 զոհ, 1 վիրավոր

Այսօր, հուլիսի 21-ին ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 19:40-ի սահմաններում Opel Astra մակնիշի 34 RN 990 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհին Արծվի արձանի մոտ բախվել է գովազդային երկաթե վահանակի սյանը: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդն ու ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աբովյանի բժշկական կենտրոն, որտեղ վիրավորներից մեկը մահացել է:

Փաստի առթիվ քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը