Լրահոս

21.07.2017 23:02


Ելփին գյուղի մոտ տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Ելփին գյուղի մոտ տրակտոր է կողաշրջվել. վարորդը տեղում մահացել է

Հուլիսի 21-ին, ժամը 17:45-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ելփին գյուղի մոտակա հանդամասում տրակտոր է կողաշրջվել. կա տուժած:

Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ «Կովերի սար» կոչվող հանդամսում «Беларус-80» մակնիշի առանց պետհամարանիշի (վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Ք.) տրակտորը մոտ 50 մ գլորվել է ձորը, ինչի հետևանքով վարորդը տեղում մահացել է. Ա. Ք.-ի դին դուրս է բերվել տեղի ուժերով:

Տրակտորը ձորից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Այս խորագրի վերջին նյութերը