Լրահոս

22.07.2017 08:50


Եղեգնաձորում առանձնատուն է այրվել

Եղեգնաձորում առանձնատուն է այրվել

Հուլիսի 21-ին, ժամը 17:02-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Եղեգնաձոր քաղաքի Սպանդարյան փողոցի թիվ 26 հասցեում այրվում է առանձնատուն:

Դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 19:17-ին, մարվել՝ 20:38-ին: Տունն ամբողջությամբ (300 քմ) այրվել է:

Մեկ մարտական հաշվարկ իրականացրել է հերթապահություն:

Այս խորագրի վերջին նյութերը