Աշխարհ

22.07.2017 09:37


Սոչիում կայացել է Պուտինի և Ալիևի «առանց փողկապի» հանդիպումը (լուսանկար, տեսանյութ)

Սոչիում կայացել է Պուտինի և Ալիևի «առանց փողկապի» հանդիպումը (լուսանկար, տեսանյութ)

Սոչիում երեկ ուշ երեկոյան հանդիպել են Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ ՌԴ նախագահի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ նրանք քննարկել են երկկողմ հարաբերություններին և տարածաշրջանային թեմաներին առնչվող բազմաբնույթ հարցեր:

Պուտինը նկատել է, որ տարածաշրջանում իրավիճակը հեշտ չէ, և հույս է հայտնել, որ այդ հանդիպումը կնպաստի բոլոր բարդ խնդիրների լուծումները գտնելուն:

Նա նաև նշել է, որ Մոսկվան Բաքվի հետ ապագային վերաբերող բազմաթիվ համատեղ ծրագրեր ունի:

Իր հերթին Ալիևն ասել է, որ ադրբեջանական կողմը բավարարված է ՌԴ-ի հետ հարաբերությունների մակարդակով:

Նա նաև հայտարարել է, որ տարածաշրջանային և աշխարհաքաղաքական հարցերում պարբերաբար խորհրդատվությունների անհրաժեշտություն կա։

Ի դեպ, կադրերից երևում է, որ Պուտինն ու Ալիևը հանդիպմանը եղել են առանց փողկապի։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը