Աշխարհ

22.07.2017 15:19


Հսկայական իշամեղուները երեխաների են խայթել Տոկիոյի արվարձանում

Հսկայական իշամեղուները երեխաների են խայթել Տոկիոյի արվարձանում

Տոկիոյի արվարձանում հսկայական իշամեղուների խայթելուց հետո ավելի քան 20 նախադպրոցական երեխա տեղափոխվել է հիվանդանոց։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։

Դեպքը տեղի է ունեցել մանկական ճամբարում։

Բժիշկները նշել են, որ երեխաների կյանքին վտանգ չի սպառնում։

Հայտնի է, որ իշամեղուների այդ տեսակի երկարությունը կարող է հասնել մինչև 10 սմ։ Նրանց խայթոցը բավականին ցավոտ է և կարող է լուրջ հետևանքների հասցնել։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը