Լրահոս

22.07.2017 16:36


Կիևյան կամրջի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք

Կիևյան կամրջի մոտ այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք

Հուլիսի 21-22-ը ՀՀ ԱԻՆ Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում ահազանգեր են ստացվել հանրապետության տարբեր խոտածածկ տարածքներում բռնկված հրդեհների վերաբերյալ:

Մասնավորապես` Երևան քաղաքի Կիևյան կամրջի մոտակայքում այրվել է 1500 քմ խոտածածկ տարածք, Մ-4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 21-րդ կմ-ի մոտակա Արզնիի ամառանոցների տարածքում՝ մոտ 80 հա բուսածածկույթ, Նուռնուսի ամառանոցներում՝ 2000 քմ, Սարալանջ գյուղի գերեզմանատան մոտակայքում՝ 3 հա:

Կոտայքի մարզի Պտղնի գյուղից դեպի Երևան տանող ճանապարհին այրվել է 2 հա բուսածածկույթ, Հրազդան քաղաքի Ամիքսոն Սաֆիրի այգեգործական տնտեսության տարածքում՝ 4000 քմ, 7-րդ միկրոշրջանի մոտակայքում՝ 1500 քմ, Արագածոտնի մարզի Օշական գյուղի Միսակ Հովհաննիսյան փողոցում՝ 6 հա խաղողի այգի, Աշտարակ քաղաքի Խորենացի փողոցի տներից մեկի մոտակայքում՝ 1.5 հա խոտածածկ տարածք, Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի նորակառույց կամրջի մոտակայքում՝ 1500 քմ, Այրում-Ալավերդի ավտոճանապարհի սկզբնամասում` 1000 քմ, Սյունիքի մարզի Գետափ գյուղի 19-րդ փողոցի մոտակայքում` մոտ 800 քմ, Կապան քաղաքի Ձորքի փողոցի թիվ 10 և 12 շենքերի մոտակայքում՝ 400 քմ, Կոռնիձոր գյուղում՝ 1,5 հա չհնձած և 13,5 հա հնձած ցորենի արտ, Արարատի մարզի Դիմիտրով գյուղի դպրոցի մոտակայքում՝ 7000 քմ հնձած ցորենի արտ:

Բոլոր հրդեհները հրշեջ-փրկարարները մեկուսացրել են և մարել:

Այս խորագրի վերջին նյութերը