Աշխարհ

22.07.2017 10:54


Լարված իրավիճակ Երուսաղեմում․ զանգվածային անկարգությունների արդյունքում կան զոհեր և հարյուրավոր տուժածներ (տեսանյութ)

Լարված իրավիճակ Երուսաղեմում․ զանգվածային անկարգությունների արդյունքում կան զոհեր և հարյուրավոր տուժածներ (տեսանյութ)

3 մարդ զոհվել է, հարյուրավորները՝ վիրավորվել, Երուսաղեմում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների արդյունքում։ Սպանվածները պաղեստինցի են, տուժածների թվում նաև հրեաներ կան։

Ինչպես հայտնում է vesti.ru-ն, բախումները սկսվել են մահմեդականների բողոքի ակցիաներից, որոնք չնայած ոստիկանության արգելքին, փողոց են դուրս եկել «Բարկության օրը»։

Գործի են դրվել նաև քարեր, շշեր․ անվտանգության մի քանի աշխատակից է տուժել։ Ոստիկաններն արցունքաբեր գազ և ջրցաններ են կիրառել։

Մանրամասները՝ տեսանյութում։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը