Լրահոս

22.07.2017 12:59


Երևան-Գյումրի ճանապարհին «ՎԱԶ-2102»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Երևան-Գյումրի ճանապարհին «ՎԱԶ-2102»-ը բախվել է բետոնե արգելապատնեշին․ կա տուժած

Հուլիսի 22-ին, ժամը 08:08-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Գյումրի ավտոճանապարհի 57-րդ կմ-ին «ՎԱԶ-2102» մակնիշի (վարորդ՝ 1952 թ. ծնված Մ. Խ.) 45 SO 291 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել բետոնե արգելապատնեշին, ինչի հետևանքով ուղևոր՝ 1958 թ. ծնված Ա. Ա.-ը մարմնական վնասվածքներով հոսպիտալացվել է Թալինի ԲԿ:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը:

Այս խորագրի վերջին նյութերը