Լրահոս

22.07.2017 13:33


Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ճանապարհին բախվել են «ГАЗель»-ը և «Ford Tranzit»-ը․ ուղևորը հոսպիտալացվել է

Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ճանապարհին բախվել են «ГАЗель»-ը և «Ford Tranzit»-ը․ ուղևորը հոսպիտալացվել է

Հուլիսի 21-ին, ժամը 21:45-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի Դրախտ լողափի մոտակա ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ-10 ավտոճանապարհի Սևան-Գետափ հատվածի 42-րդ կմ-ին բախվել են «ГАЗель» մակնիշի 35 DG 964 (վարորդ՝ Գ. Ս.) և «Ford Tranzit» մակնիշի 35 MN 697 պետհամարանիշերով (վարորդ՝ Դ. Խ.) ավտոմեքենաները:

Մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը «Ford Tranzit» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր L.-ը (ազգանունն ու տարիքը չի հաջողվել պարզել) դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել է Գավառ քաղաքի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր:

Փրկարարները հոսանքազրկել են բեռնատարները և փակել գազի բալոնների փականները:

Այս խորագրի վերջին նյութերը