Լրահոս

22.07.2017 14:19


ՃՏՊ Վերին Ախտա գյուղի կամրջի մոտ․ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորակը

ՃՏՊ Վերին Ախտա գյուղի կամրջի մոտ․ ավտոմեքենան կամրջից ընկել է ձորակը

Հուլիսի 21-ին, ժամը 21:10-ին ԱԻՆ-ում տեղեկություն է ստացվել, որ Կոտայքի մարզի Վերին Ախտա գյուղի կամրջի մոտ տեղի է ունեցել ՃՏՊ. ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և կամրջից ընկել ձորակը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Մ4 ավտոճանապարհի Երևան-Սևան հատվածի 43-րդ կմ-ին Mercedes C մակնիշի 34 PQ 239 պետհամարանիշով ավտոմեքենան (վարորդ՝ 1984 թ. ծնված Վ. Գ.) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել ձորակում (մոտ 10 մետր), տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին:

Այս խորագրի վերջին նյութերը