Աշխարհ

24.07.2017 14:13


Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը

Կայացավ օլիմպիական փառատոնի բացման արարողությունը

Երեկ Հունգարիայի Գյոռ քաղաքում կայացավ Եվրոպական պատանեկան օլիմպիական փառատոնի բացման արարողությունը։

Շքեղ շոուի ընթացքում ներկայացվեցին փառատոնին մասնակցող բոլոր երկրները։ Հայատանի դրոշը տարավ լողորդ Արթուր Բարսեղյանը։ Մի քանի օր 50 երկրի ավելի քան 2500 մարզիկներ կպայքարեն տասը մարզաձեւում:

Օլիմպիական փառատոնում հայ պատանիները մեկնարկում են թենիսում եւ աթլետիկայում:

Այսօր մենախաղերում պայքարի մեջ կմտնեն թենիսիստներ Յուրի Մարտիրոսյանը, Արթուր Սողոյանը, Էվելինա Մարտիրոսյանը, Եվա Խաչատրյանը (նկարում), իսկ վազորդ Դավիթ Մարտիրոսյանը կմրցի 100 մ վազքում։

Այս խորագրի վերջին նյութերը