Հարցազրույց

Հուլիս 25, 2017 14:54

Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին

Նիշանյանն ապաստան ստանալու համար դիմել է Հունաստանին. մտավորականի հարցազրույցն «Արմենպրես»-ին

Պոլսահայ մտավորական, լեզվաբան Սևան Նիշանյանը, ով հուլիսի 14-ին հայտարարել էր թուրքական բանտից փախուստի մասին, ապաստան ստանալու դիմում է ներկայացրել Հունաստանի իշխանություններին: Այս մասին մտավորականն ասաց «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում: Նա հայտնեց, որ գործընթացը բարեհաջող կերպով ավարտին հասցնելուց հետո կցանկանար այցելել Հայաստան:

-Պարոն Նիշանյան, հարցազրույցներից մեկում հայտնել էիք, որ Հունաստանում եք: Հունաստանի իշխանություններին ներկայացրե՞լ եք ապաստան տրամադրելու դիմում:

-Գործընթացն այսօր սկսում ենք: Հունաստանն ի սկզբանե դիտարկել եմ որպես իմ երկրորդ կամ երրորդ հայրենիք, սա շատ գեղեցիկ ու քաղաքակիրթ երկիր է: Շատ ուրախ կլինեմ կյանքիս նոր փուլն անցկացնել այստեղ:

-Բոլորին ամենաշատը հետաքրքրող հարցը մեկն է՝ ինչպե՞ս փախաք բանտից: Նախապատրաստությունները որքա՞ն տևեցին:

-Դյուրին էր: Ոչ մի խնդիր չեղավ: 1.5-2 տարի ծրագրեցինք, սակայն գործնականում այդ ծրագրերից և ոչ մեկի կարիքը չեղավ: Քայլեցինք, գնացինք:

-Փախչելուց հետո ասացիք, որ այդ երկրում գումարով ամեն բան հնարավոր է: Ինչպե՞ս եք գնահատում Թուրքիայում արդարադատության համակարգի ներկա վիճակը:

-Թուրքիայի Հանրապետության բյուրոկրատիան անհեթեթ, ոչ խելամիտ մի մեխանիզմ է, որն ապրում է երազների, անմեղսունակ աշխարհում: Եթե հասկանաս դրա տրամաբանությունը, շատ հեշտ կարող ես խաղացնել մատներիդ վրա:

-Բանտից դուրս գալու մասին թվիթերյան ձեր միկրոբլոգում գրառում էիք կատարել՝ ասելով. «Թռչունը թռավ: Տարոսը մնացած ութսուն միլիոնին»: Սակայն որքանով տեղյակ եմ՝ ձեր ընտանիքն այս պահին Թուրքիայում է: Նրանց համար չե՞ք վախենում:

-Չորս մեծ զավակներս այս պահին ամառային հանգիստն են անցկացնում Թուրքիայում: Հասուն ու խելամիտ մարդիկ են: Չեմ կարծում, որ նրանց գլխին մի բան գա:

-Անգամ բանտում անգործ չեք մնացել և գրքեր եք գրել: Այդ գրքերը վերցրե՞լ եք Ձեզ հետ:

Վարտիքս, շապիկս թողեցի, բայց ինչպե՞ս կարող էի այնտեղ թողնել գրքերն ու տետրերը: Նախ և առաջ պետք է վերանայեի 3-4 տարի ուշացած արմատական բառարանը: Յենիփազարի բանտում գտնվելու ընթացքում դրա վրա աշխատելու բավական ժամանակ եմ ունեցել: Բացի այդ, գրել եմ գիրք թուրքերեն լեզվի պատմության մասին, ինչպես նաև երկխոսություն կրոնի և կրոնների վերաբերյալ: Դրանք հրատարակության նախապատրաստելը մեկ տարի կտևի: Բացի այդ, փոքր աղջկաս՝ Անահիտին ուղղված նամակներից մի փոքր գիրք եմ գրել, թեև վստահ չեմ՝ արդյոք ուզում եմ դա հրատարակել:

-Ապագայում Հայաստան գալու մտադրություն ունե՞ք:

-Երբ կարողանամ օրինական կերպով հանգիստ շրջել, առաջին իսկ հնարավորության դեմքում կցանկանայի գալ Հայաստան: Բանտում գտնվելուս ժամանակ Հայաստանում գտնվող ընկերներիցս մեծ աջակցություն ու սեր եմ ստացել: Շատ մարդիկ կան, ում ցանկանում եմ շնորհակալություն հայտնել:

Շնորհակալ եմ հարցազրույցի համար: Հաջողություններ եմ մաղթում ձեր բոլոր նախաձեռնություններում: Մեկ օր Հայաստանում հանդիպելու ակնկալիքով…

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա»

Հենրիխ Մխիթարյան. «Նոր Հայաստան չկա»

Մայիս 24, 2018 08:58 «Հայաստանը միշտ եղել է և կմնա. չկա հին ու նոր, կա Հայաստան»:
Անդրանիկ Թևանյան․ «ՀՀԿ-ն փորձելու է Սերժ Սարգսյանի ստվերային մասնակցությամբ ռեբրենդինգ անել» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «ՀՀԿ-ն փորձելու է Սերժ Սարգսյանի ստվերային մասնակցությամբ ռեբրենդինգ անել» (տեսանյութ)

Մայիս 23, 2018 18:00 «Խոսքի իրավունք» հաղորդաշարի տաղավարում հյուրընկալվել է «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրենը։
Անդրանիկ Թևանյան․ «Պետք է նույնիսկ տեսականորեն բացառել սերժսարգսյանական ռեժիմի վերակենդանացումը» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան․ «Պետք է նույնիսկ տեսականորեն բացառել սերժսարգսյանական ռեժիմի վերակենդանացումը» (տեսանյութ)

Մայիս 20, 2018 11:30 «Առանց քաղբանտարկյալների ազատ արձակման՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների լեգիտիմությունը կտուժի»:
Գարեգին Չուգասզյան․ «Հեղափոխական բոլոր ուժերը պետք է ուղղվեն դատաիրավական համակարգի կազմաքանդմանը» (տեսանյութ)

Գարեգին Չուգասզյան․ «Հեղափոխական բոլոր ուժերը պետք է ուղղվեն դատաիրավական համակարգի կազմաքանդմանը» (տեսանյութ)

Մայիս 18, 2018 23:30 «Այն ամբողջությամբ գտնվում է հին ուժերի ռեժիմի ձեռքում․ իրավական լուծումները չեն կարող բավարար լինել, եթե չկա քաղաքական ճնշում»։
Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Քաղաքագետ․ «Քաղբանտարկյալները պետք է ազատ արձակվեն և մասնակցեն արտահերթ խորհրդարանական ընտրություններին»

Մայիս 13, 2018 22:31 «Որպեսզի քաղաքական ներկապնակն ավելի օբյեկտիվ պատկեր ունենա»։
Անդրանիկ Թևանյան. «Հեղափոխությունը չի ավարտվել. միջանկյալ փուլ է» (տեսանյութ)

Անդրանիկ Թևանյան. «Հեղափոխությունը չի ավարտվել. միջանկյալ փուլ է» (տեսանյութ)

Մայիս 11, 2018 01:30 «Պոլիտէկոնոմիա» հետազոտական ինստիտուտի տնօրեն Անդրանիկ Թևանյանը հյուրընկալվել է «Ուրվագիծ» հաղորդաշարին:
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը Ստեփանակերտում (տեսանյութ)

Մայիս 09, 2018 17:16 Ամփոփել է օրը, պատասխանել լրագրողների հարցերին։
Գագիկ Ծառուկյան․ «Ամենակարևորը՝ հաղթանակը պահելն է» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան․ «Ամենակարևորը՝ հաղթանակը պահելն է» (տեսանյութ)

Մայիս 08, 2018 11:55 «Պետք է կարողանանք ժողովրդի սպասումներն իրականություն դարձնել»։
Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Արմեն Մարտիրոսյան․ «Սամվել Բաբայանը քաղբանտարկյալ է»

Մայիս 07, 2018 20:20 «Ստեփան Գրիգորյանի մասով երևի շփոթմունք է եղել»:
ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն (տեսանյութ)

ՀՀԿ-ն պատրաստ է լինել ընդդիմություն (տեսանյութ)

Մայիս 07, 2018 15:50 Պատրաստ են տեսնել և գնահատել դրականը, իսկ բացասականի դեպքում՝ քննադատել։
Նաիրա Զոհրաբյան․ «Հույս ունենք` անակնկալ չի լինի» (տեսանյութ)

Նաիրա Զոհրաբյան․ «Հույս ունենք` անակնկալ չի լինի» (տեսանյութ)

Մայիս 03, 2018 13:20 Ցանկացած քաղաքական ուժ պետք է հարգի իր խոսքը:
Նիկոլ Փաշինյան. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք» (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյան. «Մենք բոլոր սցենարներին պատրաստ ենք» (տեսանյութ)

Մայիս 02, 2018 11:48 «Համաժողովրդական շարժումը չի կարող չհաղթել»,-նշել է նա։
Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում էր (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյանը խորհրդարանում էր (տեսանյութ)

Մայիս 01, 2018 11:24 «Ես հարգում եմ իմ ժողովրդին, իմ ժողովրդի որոշումը»։
Փաշինյան․ «Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են»

Փաշինյան․ «Խնդիրը արտահերթ խորհրդարանական ընտրությունների ժամկետներն են»

Ապրիլ 29, 2018 18:23 «Մտածում ենք` 2 ամսվա ընթացքում տեղի ունենան, բայց այս թեման քննարկելի ենք համարում»:
Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

Գագիկ Ծառուկյան․ «Մենք թեկնածու չենք առաջադրելու» (տեսանյութ)

Ապրիլ 28, 2018 20:18 «Դա ժողովրդի հաղթանակն է և մենք պաշտպանելու ենք ժողովրդի ներկայացրած թեկնածուին»։