Լրահոս

25.07.2017 15:23


Սևանում 47-ամյա աղջիկը փորձել է 81-ամյա մորը խեղդամահ անելով սպանել

Սևանում 47-ամյա աղջիկը փորձել է 81-ամյա մորը խեղդամահ անելով սպանել

Երեկ՝ հուլիսի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 10։00-ի սահմաններում ոստիկանության Սևանի բաժին ահազանգ է ստացվել, որ Սևան քաղաքի Աշոտ Երկաթի փողոցի տներից մեկում վիճաբանություն է տեղի ունենում։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նշված հասցե են մեկնել ոստիկանության Սևանի բաժնի օպերատիվ խումբը, ովքեր կարողացել են քաղաքացիների օգնությամբ տան մեջ կանխել նույն տան բնակչուհի՝ 47-ամյա Ծովինար Խ.-ի կողմից իր մոր՝ 81-ամյա Տիգրանուհի Գ.-ին խեղդամահ անելու փորձը։

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ աղջիկը կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ ննջասենյակում ցուցաբերել է ագրեսիվություն, հարձակվել մոր վրա, ձեռքերով հարվածել նրա գլխին՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, այնուհետև փորձել է պարանոցը սեղմելով խեղդամահ անել մորը։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ աղջիկն ունի հոգեկան խանգարումներ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը