Լրահոս

26.07.2017 11:02


Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել

Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ 42-ամյա վարորդը Opel-ով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել

Երեկ՝ հուլիսի 25-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:10-ի սահմաններում Դավիթ Բեկ փողոցում՝ Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի մոտ, Երևանի բնակիչ 42-ամյա Արմեն Խաչատրյանը իր վարած, «Նոր Միլենա» ՍՊԸ-ին պատկանող Opel մակնիշի 364 OC 61 համարանիշի ավտոմեքենայով բախվել է մայթի եզրաքարերին և գլխիվայր շրջվել: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով վարորդ Ա. Խաչատրյանին շտապօգնության բժիշկները նախ տեղում են ցուցաբերել առաջին բուժօգնություն, այնուհետև տեղափոխել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս է գրվել և վերադարձել դեպքի վայր:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը