Լրահոս

26.07.2017 16:23


16-ամյա աղջիկը հայտնել է. «Վախենում էի մայրիկիս դիտողությունից, դրա համար էլ հնարեցի, թե ինձ 3 հոգի առևանգել ու բռնաբարել են»

16-ամյա աղջիկը հայտնել է. «Վախենում էի մայրիկիս դիտողությունից, դրա համար էլ հնարեցի, թե ինձ 3 հոգի առևանգել ու բռնաբարել են»

Երեկ՝ հուլիսի 25-ին, SHAMSHYAN.com-ը տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ վանաձորցի 47-ամյա կինը տեղի ոստիկաններին հայտնել էր, որ իր 16-ամյա աղջկան 3 անծանոթ տղաներ առևանգել և տարել էին անհայտ ուղղությամբ, որտեղ էլ նրան բռնաբարել էին։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ոստիկանության Լոռու մարզային վարչության, ոստիկանության Բազումի բաժնի անչափահասների գործերով բաժանմունքի ծառայողները պարզել են իրականությունը։

Ըստ տեղությունների՝ 16-ամյա Լ. Չ-ն մորը ստել էր, որ իրեն առևանգել են։ Նա եղել է իր ընկերուհու տանը ու, քանի որ վախեցել է մոր նկատողությունից, թե նա կբարկանա և հնարավոր է՝ պատժի իրեն, «ալիբի» ստեղծելու համար մորը խաբել է, թե իբրև Վանաձոր Թումանյանի անվան հրապարակի մոտից իրեն առևանգել են։ Ոստիկանները պարզել են նաև այն տան տեղը և նրա ընկերուհու տվյալները, ով նույնպես հաստատել է, որ Լ. Չ.-ն իրենց տանն է եղել։

Մանրամասները՝ SHAMSHYAN.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը