Աշխարհ

27.07.2017 10:59


Մոուրինյու. «Խնդրում էի «Ռեալին» բաց թողնել ինձ»

Մոուրինյու. «Խնդրում էի «Ռեալին» բաց թողնել ինձ»

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյուն խոստովանել է, որ Մադրիդի «Ռեալի» ղեկավարությունը չէր ցանկանում բաց թողնել նրան:

«Անկեղծ ասած, «Ռեալի» ամբողջ վերնախավը ցանկանում էր, որ մնամ: Այդ պահին աշխատանքի ամենամեծ մասը կատարված էր, բոլորը հասկանում էին դա: Իսկապես խնդրում էի ակումբին բաց թողնել ինձ: Չեմ կարծում, որ նման բան տեղի կունենա «Մանչեսթեր Յունայթեդում», քանի որ չեմ ցանկանում հեռանալ»,- Մոուրինյուի խոսքը մեջբերում է «Fourtwo»-ն:

Հիշեցնենք, որ պորտուգալացի մասնագետը «Ռեալում» է աշխատել 2010-ից 2013 թվականներին:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը