Լրահոս

27.07.2017 16:55


Հիշեցում ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին

Հիշեցում ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին
ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպությունները և անհատները Երևան քաղաքի փողոցներում ուսումնական երթևեկության գործնական պարապմունքներ կազմակերպելիս չեն պահպանում Երևանի քաղաքապետի 2003 թվականի սեպտեմբերի 17-ի №1775-Ա որոշման 5-րդ հավելվածով սահմանված պահանջները։
Եվս մեկ անգամ ուսումնական երթևեկություն իրականացնող կազմակերպություններին և անհատներինհիշեցնում ենք վենընշված որոշման 5-րդ հավելվածով սահմանված փողոցները և հորդորում ուսումնական երթևեկությունը կազմակերպել միայն այդ փողոցներում։
  1. Ծարավ Աղբյուրի փողոց,
  2. Թբիլիսյան խճուղի,
  3. Թևոսյան փողոց,
  4. Էրեբունի փողոց,
  5. Արցախի փողոց,
  6. Ազատամարտիկների փողոց,
  7. Շիրակի փողոց,
  8. Շահումյանի գերեզմանատան ճանապարհ,
  9. Տիչինայի փողոց (Զոր.Անդրանիկի փողոցի հետ հատման վայրից մինչև Կաթի գործարան):

Ճանապարհային ոստիկանություն

Այս խորագրի վերջին նյութերը