Աշխարհ

27.07.2017 21:34


Իրանցի զինվորների բացած կրակի հետևանքով սպանվել է Թուրքիայի 22-ամյա քաղաքացի

Իրանցի զինվորների բացած կրակի հետևանքով սպանվել է Թուրքիայի 22-ամյա քաղաքացի

Հուլիսի 26-ին Իրանի Իսլամական Հանրապետության զինվորների կողմից արձակած կրակի հետևանքով Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգի Յուքսեքովա շրջանի Օնբաշըլար գյուղի մոտ (Իրանի սահմանից գտնվում է 30կմ հռ. վրա) սպանվել է 1 քաղաքացիական անձ (Քամուրան Ֆըրաթ, 22 տարեկան): Ըստ թուրքական «Haberler» լրատվամիջոցի` դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն:

Տեղեկատվության համաձայն՝ նրա վրա կրակ է արձակվել այն ժամանակ, երբ մոտեցել է թուրք-իրանյան սահմանին: Աղբյուրը պնդում է, որ նա չէր հատել-թուրք իրանյան սահմանը

Վիրավոր քաղաքացուն տեղափոխել են հիվանդանոց, սակայն նրա կյանքը փրկել չի հաջողվել:
Իրանի կողմից առայժմ որևէ հայտարարություն չի արվել:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը