Լրահոս

27.07.2017 15:50


Էջմիածնում 15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

Էջմիածնում 15-ամյա աղջիկը նախկին կինոյի 5 հարկանի շենքի տանիքից իրեն ցած է նետել

Քիչ առաջ արտակարգ դեպք է տեղի Արմավիրի մարզում։ Ժամը 14։40-ի սահմաններում մարմնական վնասվածքներով Վաղարշապատի հիվանդանոց է տեղափոխվել Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 15-ամյա Վ. Հ.-ն։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վերջինս բարձրացել էր Վազգեն Առաջին փողոցում գտնվող նախկին կինոյի շենքի տան տանիք և սպառնում էր, որ իրեն ցած կնետի։

Ժամանել են Վաղարշապատի ոստիկանները՝ Վաղարշապատի ոստիկանապետ Գևորգ Հակոբյանի գլխավորությամբ։ Մոտ 20 րոպե ոստիկանապետի գլխավորությամբ երեխայի հետ բանակցություններ էին վարում, որպեսզի նա այդ ծայրահեղ քայլին չդիմի, սակայն մինչ կանչով կժամանեին Վաղարշապատի հիվանդանոցի բժիշկները և տեղի հրշեջ-փրկարարները, աղջիկը իրեն ցած է նետում տանիքից, որը 5 հարկանի է։ Բարեբախտաբար, տանիքի տակ կանգնած թվով 6 ոստիկաններ ձեռքերով շղթա են կազմում և ճիշտ կողմնորոշվելով՝ կարողանում են երեխայի անկումը կասեցնել և ոստիկանների շնորհիվ երեխան չի հայտնվում գետնին և անմիջապես ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ ծառայության ավտոմեքենայով տեղափոխում են հիվանդանոց։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը