Լրահոս

27.07.2017 22:34


Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին

Արմավիրի մարզպետի խորհրդականի սպանության գործով որպես կասկածյալ ձերբակալվել է նրա որդին

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով ձեռնարկված անհրաժեշտ քննչական և օպերատիվ- հետախուզական համատեղ գործողությունների արդյունքում բացահայտվել է Արմավիրի մարզպետի խորհրդական Մանուկ Սիմոնյանի սպանությունը. 1 անձ ձերբակալվել է: Տեղեկացնում են ՀՀ քննչական կոմիտեից:

2017 թվականի հուլիսի 25-ին՝ ժամը 23.30-ի սահմաններում, Արմավիրի մարզի Մյասնիկյան-Դալարիկ ճանապարհի 3-րդ կմ-ից դեպի աջ ընկած՝ մոտ 300 մ հեռավորությամբ գտնվող «Դալարիկի ձոր» կոչվող տարածքում, հայտնաբերվել էր 1965 թ. ծնված Մանուկ Սիմոնյանի դիակը՝ փաթաթված և կապկպված: Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ձեռնարկված մեծածավալ քննչական և օպերատիվ-որոնողական համատեղ գործողությունների ընթացքում առաջ են քաշվել և ստուգվել մի շարք վարկածներ:

Արդյունքում՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել սպանության շարժառիթի և ենթադրյալ հանցագործություն կատարած անձանց շրջանակի վերաբերյալ: Մեկ անձ ձերբակալվել է:

shamshyan.com-ի տեղեկություններով՝ Մ. Սիմոնյանի սպանության գործով ձերբակալվածը նրա որդին է՝ Արմավիրի մարզի Սարդարապատ գյուղի 24 Փողոցի, 4 տան բնակիչ, 23-ամյա Նորիկ Մանուկի Սիմոնյանը: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, սպանությունը կատարվել է տանը, որից հետո կինը տղայի՝ Նորայրի հետ դին կապել են երկաթե լարերով, այնուհետև պոլիէթիլենային տոպրակներով փաթաթել և, սպասելով մութն ընկնելուն, այն դուրս են բերել տանից և բերել Դալարիկ գյուղ, որտեղ էլ ամայի տարածքում շպրտել են դին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ սպանության կասկածանքով ձերբակալվել է նաև սպանվածի կինը: Ոստիկանները հայտնաբերել են նաև հանցագործության գործիքը՝ կացինը, որով սպանվել է Մ. Սիմոնյանը:

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը