Կարծիք

31.07.2017 07:56


ԱԺ ամբիոնից Վենդետան լեգիտիմացվել է

ԱԺ ամբիոնից Վենդետան լեգիտիմացվել է

Վենդետա` արյան վրեժ:
Վենդետան գործում է այն հասարակություններում, որտեղ պետություն չկա կամ պետությունն ի վիճակի չէ ապահովել արդարադատությունը:
Վենդետան բնորոշ է կլանային կառուցվածք ունեցող հասարակություններին և պատահական չէ, որ Հայաստանում շատանում են արյան վրեժի դեպքերը:
Երբ վարկաբեկվում է իրավապահ համակարգը, Արյան վրեժն է կարգավորում արդարադատությունը:
Ըստ ԱԺ պատգամավորների մեծամասնության արժեհամակարգի՝ դա բնական երևույթ է: ԱԺ ամբիոնից է հայտարարվել, որ իրավապահներին դիմելը «գործ տալ» է նշանակում, այսինքն, Քրեական օրինսգիրքն ընդունող մարմնի ամբիոնից հայտարարվում է, որ դատարան դիմելը գործ տալ է նշանակում: Ոչ ոք ԱԺ ամբիոնից չի առարկել դրան: Այսինքն, ԱԺ ամբիոնից Վենդետան լեգիտիմացվել է:
Հիմա ինչպե՞ս կարելի է մեղադրել արյան վրեժը լուծողներին:
Ինչից են սկսել վախենալ քաղաքական հնչողություն ունեցող դատավարությունների դատավորները: Վենդետայի՛ց:
Դա բնական է՝ երբ չկա արդարադություն, այն սկսում է փոխարինվել ավանդական մեթոդներով:
Առավելևս, որ այսօր այս համակարգը գործում է, իսկ վաղը կարող է չգործել, իսկ դատավորը, դատախազը, քննիչը, ոստիկանը և դատապարտյալները շարունակելու են ապրել նույն միջավայրում:

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը