Քաղաքական

04.08.2017 15:21


Չնայած առարկությանը՝ Ժիրայր Սեֆիլյանին հանրային պաշտպան տրամադրվեց

Չնայած առարկությանը՝ Ժիրայր Սեֆիլյանին հանրային պաշտպան տրամադրվեց

Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սեֆիլյանը բերվում է նիստերի դահլիճ: Դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսեւորելու, ոտքի չկանգնելու համար հեռացված Ժիրայր Սեֆիլյանին դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը տեղեկացնում է, որ նրա երկու պաշտպանները երեք դատական նիստ է չեն ներկայանում: «Ես անշուշտ ունեմ պաշտպաններ, իմ պաշտպանների անուն-ազգանունները ձեզ ծանոթ են, դուք միտումնավոր թույլ չեք տալիս ներկա գտնվել այս դահլիճում»,- ասաց Ժիրայր Սեֆիլյանը: Այս մասին տեղեկացնում է a1plus.am-ը։

Միաժամանակ դատավորը հետաքրքրվում է՝ Ժիրայր Սեֆիլյանը ունի՞ այնպիսի պաշտպան, որն իր դատերին չմասնակցության դեպքում լիազորված է ներկա գտնվել դատավարությանը։ «Իմ բացակայության ժամանակ որեւէ պաշտպան իրավունք չունի այստեղ գտնվելու»,- ավելացրեց Հիմնադիր խորհրդարանի անդամը: Դատական նիստերի դահլիճում չէին ոչ միայն Ժիրայր Սեֆիլյանի, այլ նաեւ Ներսես Պողոսյանի պաշտպանները: Փաստաբան Նինա Կարապետյանցը թույլ չտվեց իր պայուսակը բացել: Նա դատարան մտավ որպես քաղաքացի եւ նստեց ոչ իր համար նախատեսված տեղում։

Դատավոր Տաթեւիկ Գրիգորյանը նրան հորդորեց տեղ զբաղեցնել դատավարության մասնակիցների համար նախատեսված սրահում:

Նինա Կարապետյանցը ներկայացնում է իր առարկությունները: «Ես նոր ներս եմ մտել ՀՀ քաղաքացու անձնագրով, ես հիմա ապօրինի եմ գտնվում, որովհետեւ այստեղ կարող են գտնվել միայն պաշտպանները, մեղադրող կողմը եւ ամբաստանյալները: Ես թողել եմ մեքենայի մեջ իմ աշխատանքային բոլոր գործիքները, փաստաթղթերը, գրիչները, պայուսակը, ինձ անհրաժեշտ բոլոր այն նյութերը, որոնք ինձ անհրաժեշտ են աշխատելու որպես փաստաբան»:

Դիրքորոշումն արտահայտելուց հետո Նինա Կարապետյանցը լքում է նիստերի դահլիճը:

Իսկ դատավորը որոշում է դիմել Փաստաբանների պալատ՝ նրան պատասխանատվության ենթարկելու համար: Դատարանի դահլիճ է բերվում ամբաստանյալ Ներսես Պողոսյանը՝ կարծիք հայտնելու համար: «Քանի որ այստեղ չեմ, իրենք անելիք չունեն: Ուրիշ պաշտպան չեմ ունենալու, մնացածը դուք կարող եք որոշել»,- ասաց Ներսես Պողոսյանը:

Չնայած Ներսես Պողոսյանի առարկությանը՝ դատավորը որոշում է նրան էլ հանրային պաշտպան տրամադրել:

Մանրամասները՝ a1plus.am-ում։

Այս խորագրի վերջին նյութերը