Կարծիք

04.08.2017 16:27


Մաշտոցը (Մաշթոցը) «նեստորակա՞ն» էր

Մաշտոցը (Մաշթոցը) «նեստորակա՞ն» էր

-Հ. Մանանդյանը գրում է. «Հայոց դպրության սկիզբը դրվելու է ոչ թե հինգերորդ դարում, ինչպես մինչև այժմ ենթադրվել է գրեթե բոլոր հայագիտական երկերում, այլ չորրորդ դարի վերջերում, այն է` 391-2 թվականին» [13]:
-Ըստ Ղազար Փարպեցու` Վռամշապուհին թագավոր էր կարգել Շապուհ Գ-ն, որն իշխել է 383/4-388/9 թթ., ուստի, եզրակացնում է Ն. Ադոնցը, Մաշտոցի կողմից գրերի գյուտը կատարվել է 4-րդ դարի վերջում, Վռամ Դ-ի թագավորության օրոք՝ 388/9-399 թթ: Ավելի որոշակի` գրերի գյուտը պետք է կատարված լիներ 383-392 թթ. միջև ընկած տասնամյակում:
-Հ. Մանանդյանը ավելի ուշ զարգացնում է իր տեսությունը, ըստ որի՝ գրերի գյուտը կատարվել է 390-392 թթ.
-Իր ուսուցչի անձի մասին Կորյունի բերած սուղ տեղեկատվությունը հետևանք է Մ. Մաշտոցի հոգևոր գործունեության «մութ» էջերի, նեստորականների հետ նրա ունեցած սերտ առնչությունների, որոնք այն ժամանակվա պաշտոնական եկեղեցու տեսանկյունից վարկաբեկիչ էին, հենց դրանք էլ փորձում է լուսաբանել Ադոնցը` գրեթե անվարան նշելով, որ Մաշտոցի այցը Ամիդ և Եդեսիա հոգևոր-կրոնական նպատակ էր հետապնդում և որևէ առնչություն չուներ գրերի հետ:

Կից նյութն՝ այստեղ։

Ստեփան Դանիելյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը