Քաղաքական

09.08.2017 00:14


Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

Հայկական զինուժի կորուստները 2017-ի հուլիսին

razm.info-ն գրում է, որ 2017-ի հուլիսի 1-ից 31-ը հայկական զինված ուժերում (ներառյալ Պաշտպանության բանակում) հայտարարվել է մահվան 3 դեպքի մասին։ Կորուստներից մեկը մարտական է: Տարբեր հանգամանքներում վիրավորվել է հայկական բանակի 5 զինծառայող:

Մարտական

• Հուլիսի 10-ին ՊԲ արևելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կրակոցից զոհվել է ՊԲ զինծառայող Վազգեն Ժիրայրի Պողոսյանը (ծնված 1997թ.):

Ոչ մարտական կորուստներ

• Հուլիսի 23-ին ՀՀ ՊՆ զորամասերից մեկի մերձակա տարածքում հայտնաբերվել է զորամասն ինքնակամ լքած ժամկետային զինծառայող, կրտսեր սերժանտ Վարդան Արտավազդի Մելքոնյանի դին՝ կախված վիճակում (ծնված 1998թ.): Միջադեպի առիթով մեկ անձ ձերբակալվել է։

• Հուլիսի 28-ին Հայաստանի զինված ուժերի՝ Տավուշի մարզի դիրքերից մեկում զենքի հետ վարվելու կանոնները խախտելու հետևանքով հրազենի կրակոցից զոհվել է պայմանագրային զինծառայող Արկադի Լևոնի Ղամբարյանը:

Վիրավորներ

Հուլիսի 7-ին Ադրբեջանի զինուժի կողմից ՊԲ դիրքերի արկակոծության հետևանքով տարբեր աստիճանի բեկորային վիրավորումներ են ստացել ՊԲ զինծառայողներ Ռոբերտ Նովրուզի Գասպարյանը (ծնվ. 1969թ.), Համբարձում Կարապետի Հարությունյանը (ծնվ. 1997թ.) և Վահե Գագիկի Բադալյանը (ծնվ. 1998թ.):

Հուլիսի 19-ին ականի պայթյունի հետևանքով վիրավորվել է Արարատի գնդի պայմանագրային զինծառայող (անունը չի հրապարակվել):

Հուլիսի 28-ին ՀՀ ԶՈւ՝ Տավուշի մարզում տեղակայված դիրքերից մեկում հակառակորդի կրակոցից վիրավորվել է պայմանագրային զինծառայող, շարքային Արթուր Մայրանյանը (ծնված 1976թ․)։

Ընդհանուր առմամբ՝ 2017 -ին հունվարի 1-ից հուլիսի 31-ը հայտարարվել է հայկական բանակի 38 զինծառայողի մահվան մասին։

Ամիս Մարտական Ոչ մարտ. Վիրավոր
Հունվար 3 3 1
Փետրվար 3 3 6
Մարտ 3 1 6
Ապրիլ 2 3 1
Մայիս 2 6 2
Հունիս 4 2 17
Հուլիս 1 2 5
Ընդհանուր 18 20 38

Ադրբեջանական զինուժի կորուստները՝ այստեղ:

Այս խորագրի վերջին նյութերը