Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Ադրբեջանի Սու-25 գրոհիչները թռիչքներ են իրականացրել Նախիջևանում

Օգոստոս 23, 2017 15:12 Նախկինում մարտական ինքնաթիռների թռիչքներ չեն արձանագրվել:
Մեռելներ կան, որոնց պետք է սպանել. Րաֆֆի

Մեռելներ կան, որոնց պետք է սպանել. Րաֆֆի

Օգոստոս 23, 2017 09:34 Մեծ վիպասանն ավելի իմաստուն էր, քան որևէ մարգարե կամ պայծառատես։

Աշխարհ

Օգոստոս 12, 2017 08:00

Հայաստանի քաղաքացուն Վրաստանի Սողանլուղ ադրբեջանաբնակ գյուղում 14 տարի պահել են ստրկության մեջ

Հայաստանի քաղաքացուն Վրաստանի Սողանլուղ ադրբեջանաբնակ գյուղում 14 տարի պահել են ստրկության մեջ

ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղում աշխատանքային շահագործման ենթարկելու դեպքի առթիվ։

ՀՀ քննչական կոմիտեում իրականացված մամուլի մշտադիտարկման շրջանակներում մի քանի ինտերնետային տեղեկատվական հարթակներում արձանագրվել են հրապարակումներ՝ ՀՀ քաղաքացուն Վրաստանի ադրբեջանական գյուղում շահագործման ենթարկելու վերաբերյալ։ Ըստ հրապարակումների՝ 2017թ. հուլիսի 28-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում ՀՀ ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ հայ տղամարդը Վրաստանի ադրբեջանական գյուղում տարիներ շարունակ պահվել է ստրկության նմանվող վիճակի մեջ եւ ենթարկվել աշխատանքային շահագործման, ում հաջողվել է վերադարձնել Հայաստանի Հանրապետություն:

Մատնանշված հանգամանքներն ստուգելու համար ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ, ՀԿԳ քննության գլխավոր վարչության պետ Վահագն Հարությունյանի հանձնարարությամբ ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում նախապատրաստվել են նյութեր:

Արդյունքում պարզվել է, որ ՀՀ քաղաքացին աշխատանք գտնելու ակնկալիքով 2003թ. մեկնել է Վրաստանի Հանրապետություն, որտեղ պատահական ավտոմեքենայի վարորդի խնդրել է աջակցել՝ աշխատանք գտնելու հարցում: Հիշյալ անձը նրան տեղափոխել է Վրաստանի Հանրապետության ադրբեջանաբնակ Սողանլուղ գյուղ, որտեղ բնակվող ազգությամբ ադրբեջանցի ընտանիքի անդամները, ՀՀ քաղաքացուն շահագործելու նպատակով, օգտագործելով վերջինիս կողմից տեղանքին անծանոթ լինելու հանգամանքով պայմանավորված նրա վիճակի խոցելիությունը, մինչեւ 2017թ. մայիսի 7-ը պահել են ստրկությանը նմանվող վիճակում, այն է՝ առանց վարձատրության աշխատեցրել են ինչպես իրենց, այնպես էլ՝ հարեւան բնակիչների հողատարածքներում, իսկ բնակության համար հատկացրել տան տանիքը, որտեղ շահագործման զոհը գիշերել է ստվարաթղթե արկղերի վրա:

Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչությունում օգոստոսի 10-ին հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 132-րդ հոդվածի հատկանիշներով, կատարվում է նախաքննություն:

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն

Ունիվերսիադա. Անդրանիկ Կարապետյանը դարձավ փոխչեմպիոն

Օգոստոս 23, 2017 15:28 Երկամարտում զիջել է մեկ կգ-ով:
Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Ունիվերսիադա. Մարմնամարզիկ Արթուր Թովմասյանը՝ ոսկե մեդալակիր

Օգոստոս 23, 2017 11:15 Օղակներ վարժությունում դարձել է հաղթող:
Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին

Գերմանիայի ԱԳ նախարարը հայտարարել է Թուրքիայում հակաէրդողանական մեծամասնությանն աջակցելու մասին

Օգոստոս 23, 2017 11:03 Երկու երկրների հարաբերությունները գնալով ավելի են լարվում:
Բորժոմի-Խարագաուլի անտառի հրդեհը տարածվում է դեպի Դաբա գյուղ

Բորժոմի-Խարագաուլի անտառի հրդեհը տարածվում է դեպի Դաբա գյուղ

Օգոստոս 23, 2017 10:52 Բնակելի տարածքից գտնվում է մոտ 100 մետր հեռավորության վրա։
Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

Հայ հրշեջ-փրկարարները սկսել են հրդեհաշիջումը Վրաստանում

Օգոստոս 23, 2017 10:24 Բորժոմիի Խարագաուլի ազգային արգելոցի տարածքում:
Լավրովը քննադատել է Ռուսաստանում վիզաների տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին Վաշինգտոնի որոշումը (տեսանյութ)

Լավրովը քննադատել է Ռուսաստանում վիզաների տրամադրման ժամանակավոր դադարեցման մասին Վաշինգտոնի որոշումը (տեսանյութ)

Օգոստոս 23, 2017 10:05 Այս գործելաոճը բնորոշ է նրանց, ովքեր կազմակերպում են գունավոր հեղափոխություններ։
Սոչիի սևծովյան ափերին պտտահողմ է առաջացել (տեսանյութ)

Սոչիի սևծովյան ափերին պտտահողմ է առաջացել (տեսանյութ)

Օգոստոս 23, 2017 09:50 Տարօրինակ ձև է ունեցել։
Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը դարձավ աշխարհի չեմպիոն (տեսանյութ)

Օգոստոս 22, 2017 22:46 Կարիերայի ընթացքում՝ առաջին անգամ։
Գորիում նույնպես հրդեհ է բռնկվել․ անտառն այրվում է

Գորիում նույնպես հրդեհ է բռնկվել․ անտառն այրվում է

Օգոստոս 22, 2017 22:36 Կրակը տարածվել է 1 հա անտառային հատվածում:
Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Սոցկայքերում արած գրառումների համար Թուրքիայում գրեթե ամեն օր մարդ է ձերբակալվում

Օգոստոս 22, 2017 18:11 Նախորդ շաբաթ բերման է ենթարկվել 997 մարդ:
Նոր կանոնակարգեր Փոթիի նավահանգստում

Նոր կանոնակարգեր Փոթիի նավահանգստում

Օգոստոս 22, 2017 18:01 2018թ․ հունվարի 1-ից։
ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

ՃՏՊ Վրաստանում. տուժել են ՀՀ քաղաքացիներ

Օգոստոս 22, 2017 17:36 «Mercedes-Benz Vito» մակնիշի միկրոավտոբուսը բախվել է տրակտորին:
Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

Թրամփ․ ԱՄՆ-ն այլևս ռազմական ուժ չի կիրառի աշխարհում ժողովրդավարության հաստատման համար (տեսանյութ)

Օգոստոս 22, 2017 09:26 Կամ էլ այլ երկրներն ԱՄՆ-ի օրինակով վերականգնել փորձելու համար։
Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Իտալիայում երկրաշարժ է տեղի ունեցել․ կան զոհեր և բազմաթիվ տուժածներ (տեսանյութ)

Օգոստոս 22, 2017 09:10 Զոհվել է 2 մարդ, 10 մարդ անհետ կորած է համարվում, 25-ը վնասվածքներ է ստացել:
Բաքվում աղանդավոր կինը խեղդամահ է արել հնգամյա որդուն

Բաքվում աղանդավոր կինը խեղդամահ է արել հնգամյա որդուն

Օգոստոս 22, 2017 09:01 «Չար ոգիներին քշելու համար»։
Ասադի խորհրդական. «Սիրիան կարող է դիմակայել թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Թուրքիային»

Ասադի խորհրդական. «Սիրիան կարող է դիմակայել թե՛ ԱՄՆ-ին, թե՛ Թուրքիային»

Օգոստոս 22, 2017 08:54 Սիրիան կպայքարի օտար ուժերի՝ իր տարածքում անօրինական ներկայացվածության դեմ։
Բորժոմի անտառներում հրդեհ է բռնկվել․ այն չի հաջողվում մարել

Բորժոմի անտառներում հրդեհ է բռնկվել․ այն չի հաջողվում մարել

Օգոստոս 22, 2017 08:43 Ադրբեջանը 1 ուղղաթիռ է տրամադրել:
1988-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է 12 մլն ավտոմեքենա

1988-ից մինչ օրս Թուրքիայից արտահանվել է 12 մլն ավտոմեքենա

Օգոստոս 21, 2017 22:28 Ամենաշատ ավտոմեքենաներ արտահանել է Բուրսայում գտնվող ֆրանսիական «Renaut» ավտոմեքենայի գործարանը:
Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Արթուր Ալեքսանյանը՝ աշխարհի եռակի չեմպիոն

Օգոստոս 21, 2017 22:14 98 կգ քաշային կարգում։