Ոմանք երկիրն արոտավայր էին դարձրել ու արածում էին (որոշ տեղերում էլ դեռ՝ ԵՆ)

Ոմանք երկիրն արոտավայր էին դարձրել ու արածում էին (որոշ տեղերում էլ դեռ՝ ԵՆ)

Հուլիս 23, 2018 14:44 Այսքանին որ դիմացել ենք՝ ճշմարտությանը կդիմանանք հո կդիմանանք։
Էլի անտեսե՞նք սոցիոլոգիան

Էլի անտեսե՞նք սոցիոլոգիան

Հուլիս 23, 2018 11:30 Եթե ուզում եք՝ հավատան արտահերթ ընտրությունների արդյունքներին, պիտի այնպես անեք, որ հավատան ԱՆԿԱԽ սոցիոլոգիական տվյալներին։

Քաղաքական

Օգոստոս 13, 2017 00:10

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Սերժ Սարգսյանի նախագահության օրոք երկրի բնակչությունը պակասել է 250 հազարով․ ԱՎԾ տվյալներ

Սերժ Սարգսյանի նախագահության ընթացքում՝ 2008-2017 թվականներին, Հայաստանի մշտական բնակչությունը պակասել է ավելի քան 250 հազար մարդով, վկայում են Ազգային վիճակագրական ծառայության (ԱՎԾ) տվյալները: Այս մասին հայտնում է Ազատությունը։

Ըստ այդմ՝ 2008-ի հունվարի 1-ին երկրի մշտական բնակչության թվաքանակը 3 միլիոն 230 հազար է եղել, այս տարվա հուլիսի 1-ի դրությամբ՝ 2 միլիոն 979 հազար: Նշված 250 հազարը Սարգսյանի պաշտոնավարման 9 տարիներին բաժանելու դեպքում ստացվում է, որ յուրաքանչյուր տարի Հայաստանի բնակչությունը պակասել է շուրջ 28 հազարով:

Միգրացիոն պետական ծառայության տվյալներով, 2008-ից ցայսօր սահմանահատումների դինամիկան միշտ բացասական է եղել՝ Հայաստանից ավելի շատ մեկնել են, քան վերադարձել: 2008-2016 թվականներին այդ տարբերությունը կազմել է 345.9 հազար: Ընդ որում, անցած տարի գրանցվել է 2008-ից ի վեր ամենաբարձր թիվը՝ -48.2 հազար, այսինքն՝ երկրից մեկնողների թիվը 48.2 հազարով ավելի է եղել, քան ժամանողներինը:

Ծառայությունը հրապարակել է նաև այս տարվա առաջին կիսամյակի թվերը: Դարձյալ՝ երկրից մեկնողների թիվը 37.6 հազարով ավելի շատ է, քան ժամանողներինը, բայց քանի որ տարվա երկրորդ կեսին Հայաստան ավելի շատ ժամանում են, քան մեկնում՝ հիմնականում արտագնա աշխատանքի մեկնածների վերադարձի շնորհիվ, ուստի տարեկան արդյունքները դեռ վաղ է ամփոփել:

Իրավիճակը մխիթարական չէ նաև ծնելիության ու մահացության թվերի պարագայում: 2008-ին ավելի շատ էին ծնվում ու քիչ մահանում, քան այսօր: ԱՎԾ տվյալների համաձայն, եթե Սերժ Սարգսյանի նախագահության առաջին տարում՝ 2008-ին ծնվածների ու մահացածների թվերի տարբերությունը կազմել է 13 հազար 796՝ հօգուտ ծնվածների, ապա 2016-ին այդ թիվը կրճատվել է մոտ 10 տոկոսով և կազմել 12 հազար 509:

Մանրամասները՝ Ազատություն-ում։

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Փաշինյանն ու Պուտինը հեռախոսազրույց են ունեցել

Հուլիս 23, 2018 17:59 Քննարկել են երկկողմ հարաբերություններին և ԵԱՏՄ-ին վերաբերող հարցեր։
Նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Նշանակվել է քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ

Հուլիս 23, 2018 13:39 Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ։
Բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Բացահայտվել է շուրջ 29,2 մլրդ դրամի իրավախախտում

Հուլիս 23, 2018 11:53 Դրանք կրել են պետությանը հասցված վնասի, յուրացման, պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառքի բնույթ։
Նախարար․ «Ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ»

Նախարար․ «Ռուսական կողմը 1 օր առաջ տեղեկացրել էր շարասյան տեղաշարժի վերաբերյալ»

Հուլիս 22, 2018 21:52 «Տեղեկացրել է, որ լինելու է մարզում, բայց մարզման վայրը չէր նշել»։
Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը

Ռուսաստանն ամբողջությամբ Հայաստանին է տրամադրել վարկային համաձայնագրով նախատեսված սպառազինությունը

Հուլիս 22, 2018 21:26 Անգամ ՌԴ սպառազինության մեջ չգտնվող սպառազինություն է:
Ադրբեջանական կողմում գտնվող տարածքների լուսանկարները

Ադրբեջանական կողմում գտնվող տարածքների լուսանկարները

Հուլիս 21, 2018 18:07 Պարզվում է՝ մենք լիովին վերահսկում ենք Օրդվան-Օրդուբադը։
Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 150 անգամ

Հուլիս 21, 2018 16:02 Տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1300 կրակոց:
ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

ԶՈւ թիկունքի վարչությունը դադարեցրել է իրային հատկացումները ԵԿՄ-ին

Հուլիս 20, 2018 21:02 Մանվել Գրիգորյանի պահեստում պահածոների հայտնաբերումից հետո։
Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Վաչագան Ղազարյանը ազատ կարձակվի 1 միլիարդ դրամ գրավի դիմաց

Հուլիս 20, 2018 20:24 Վերաքննիչ քրեական դատարանը նման որոշում է կայացրել։
«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

«Սասնա ծռեր»-ից ևս երկու անդամ ազատ արձակվեց կալանքից

Հուլիս 20, 2018 13:54 500,000 դրամ գրավի դիմաց։
Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հայկ Սարգսյանին կալանավորելու որոշումը բողոքարկվել է վերաքննիչ դատարան

Հուլիս 20, 2018 13:10 Նրա պաշտպանը հայտնել է, որ քրեական գործով թույլ են տրվել խախտումներ։
Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանի մամուլի ասուլիսը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:55 Զանգվածային լրատվական միջոցների ներկայացուցիչների հարցերին է պատասխանել։
Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Արթուր Մովսիսյանի աջակիցները փակել են Վճռաբեկ դատարանի մուտքը (տեսանյութ)

Հուլիս 20, 2018 11:46 Պահանջում են ազատ արձակել նրան, ով արդեն 4-րդ օրն է՝ հացադուլի մեջ է գտնվում:
Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Արփինե Հովհաննիսյանն իր դեմ ցույցից առաջ մեկնել է արձակուրդ

Հուլիս 20, 2018 11:00 Պահանջում են նրա հրաժարականը: