Աշխարհ

17.08.2017 15:07


Թբիլիսիում թալանել են «Նիկորա» խանութներից մեկը

Թբիլիսիում թալանել են «Նիկորա» խանութներից մեկը

Թբիլիսիում, Գորգասալիի փողոցում գտնվող «Նիկորա» խանութը թալանել են: Հարձակվողներն իրենց հետ տարել են փոքր քանակի գումար և որոշակի ապրանքներ:

Interpressnews-ի տեղեկացմամբ՝ առավոտյան ժամը 04:00-ին երկու զինված անձ ներխուժել են խանութ:

Վրաստանի ներքին գործերի նախարարությունից տեղեկացնում են, որ տեղի ունեցածի վերաբերյալ հետաքննություն է սկսվել Վրաստանի ՔՕ 179-րդ հոդվածի հատկանիշներով:

Աղբյուրը՝ aliq.ge

Այս խորագրի վերջին նյութերը