Աշխարհ

18.08.2017 22:34


Ֆինլանդիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա․ կան զոհեր

Ֆինլանդիայում անհայտ անձը դանակով հարձակվել է անցորդների վրա․ կան զոհեր

Ֆինլանդիայի հարավում՝ Տուրկու քաղաքում, դանակով զինված անհայտ անձը հարձակվել է քաղաքի կենտրոնում զբոսնող անցորդների վրա: Երկու մարդ զոհվել է, առնվազն յոթը` վիրավորվել:

Ոստիկանությունը կրակ է բացել կասկածյալի ուղղությամբ և ձերբակալել նրան:

Ֆինլանդիայի ողջ տարածքում անվտանգության արտակարգ միջոցառումներ են ձեռնարկվել: Ուժեղացվել է Հելսինկիի օդանավակայանի և գնացքի կայարանների հսկողությունը:

Ոստիկանությունը որոնում է Տուրկուի հանցագործության հնարավոր այլ կազմակերպիչներին։

7or.am

Այս խորագրի վերջին նյութերը