Աշխարհ

19.08.2017 00:42


Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքը հետընթաց է գրանցել

Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքը հետընթաց է գրանցել

Թուրքիայի Կենտրոնական բանկը (TCMB) հունիսի դրությամբ Թուրքիայի միջազգային ներդրումային դիրքի վերաբերյալ տվյալներ է հրապարակել: Ըստ այդմ՝ 2016 թ. տարեվերջի համեմատ հունիսի 2017թ. դրությամբ Թուրքիայի արտասահմանյան ակտիվները աճել են 3.8 տոկոսով՝ կազմելով 223.7 մլրդ դոլար: Միևնույն ժամանակ, այս երկրի արտասահմանյան պարտավորություններն էլ ավելացել են 13.1 տոկոսով՝ հասնելով 647.8 մլրդ դոլարի:

Թուրքիայի զուտ միջազգային ներդրումային դիրքը, որն արտահայտվում է արտասահմանյան ակտիվների և արտասահմանյան պարտավորությունների տարբերությամբ, հունիսին 424.1 մլրդ դոլար պակասորդ է գրանցել: Այդ պակասորդը 2016թ. տարեվերջին կազմում էր 357.3 մլրդ դոլար:

Աղբյուրը` Ermenihaber.am

Այս խորագրի վերջին նյութերը