Լրահոս

19.08.2017 10:13


Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու ոսկյա ու արծաթյա զարդերը

Ավազակային հարձակում Նոր Խարբերդում. դանակի սպառնալիքով հափշտակել են 60-ամյա կնոջ գումարն ու ոսկյա ու արծաթյա զարդերը

Օգոստոսի 18-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Արարատի մարզում։ Ժամը 13։00-ի սահմաններում Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 60-ամյա Հռիփսիկ Գորգիկյանի տուն են մտել 2 դիմակավորված անձինք, այնուհետև բռնի ուժով Հ. Գորգիկյանին մտցրել են տուն և դանակի սպառնալիքով պահանջել գումար, ոսկյա զարդեր, այնուհետ տունը տակնուվրա անելով՝ այնտեղից հափշտակել են տարեց կնոջ մոտ եղած 100 ԱՄՆ դոլարը և ոսկյա ու արծաթյա զարդեր։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը ձեռնարկում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական համատեղ գործողություններ՝ հանցագործությունը կատարած անձանց և գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը