Լրահոս

19.08.2017 23:22


Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Volkswagen-ը

Խոշոր ու ողբերգական ավտովթար Լոռու մարզում. ճակատ-ճակատի բախվել են Opel-ն ու Volkswagen-ը

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ու ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 14։10-ի սահմաններում Ալավերդի-Ստեփանավան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են Opel մակնիշի 35 GZ 597 համարանիշի և Volkswagen Golf մակնիշի 34 CR 138 համարանիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 2 հոգի տեղում մահացել են, 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Ստեփանավանի բժշկական կենտրոն, իսկ 6 հոգի՝ Ալավերդու բժշկական կենտրոն։

Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների, մահացածների և վիրավորների ինքնությունը։

Մանրամասները՝ shamshyan.com-ում։

Այս խորագրի վերջին նյութերը