Լրահոս

20.08.2017 00:46


Երիտասարդ հարսը ամուսնու և սկեսրայրի կողմից երկու տարի շարունակ ծեծի է ենթարկվել

Երիտասարդ հարսը ամուսնու և սկեսրայրի կողմից երկու տարի շարունակ ծեծի է ենթարկվել

Տավուշի մարզի Արծվաբերդ գյուղում հարս գնացած երիտասարդ աղջիկը ամուսնու և սկեսրայրի կողմից պարբերար ծեծի է ենթարկվել:

«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ աղջիկն ամուսնացել է 2013 թվականին, սակայն վերջին երկու տարիների ընթացքում նա ամուսնու և նրա հոր կողմից հաճախակի ծեծի է ենթարկվել:

Այս ողջ ժամանակահատվածում աղջիկն այդ մասին չի բարձրաձայնել, լուռ տարել է իր նկատմամբ կիրառվող բռնությունը:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն:

Այս խորագրի վերջին նյութերը