Աշխարհ

20.08.2017 00:12


Մխիթարյան. Ուրախ եմ գոլային փոխանցումներիս համար

Մխիթարյան. Ուրախ եմ գոլային փոխանցումներիս համար

Պրեմիեր լիգայի 2-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» 4:0 հաշվով ջախջախեց «Սուոնսիին»:

Ինչպես նախորդ, այդպես էլ «Սուոնսիի» դեմ խաղում «կարմիր սատանաների» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դարձավ երկու գոլային փոխանցման հեղինակ:

Հայ ֆուտբոլիստը հանդիպումից հետո գրառում է կատարել սոց. ցանցերում:

«Երբեք չենք հոգնի հաղթանակներից: Ուրախ եմ, որ երկու գոլային փոխանցում եմ կատարել»,- գրել է Մխիթարյանը:

Հիշեցնենք, որ Պրեմիեր լիգայի 1-ին տուրում ՄՅՈւ-ն 4:0 հաշվով ջախջախել էր «Վեսթ Հեմին»:

Աղբյուրը՝ armsport.am

Այս խորագրի վերջին նյութերը