Լրահոս

21.08.2017 14:14


Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Մահացել է Պերճ Զեյթունցյանը

Մահացել է արձակագիր, դրամատուրգ, հրապարակախոս և թարգմանիչ Պերճ Զեյթունցյանը: Այս մասին լուրը Tert.am-ի հետ զրույցում հաստատեց Զբոսաշրջության պետական կոմիտեի նախագահ Զարմինե Զեյթունցյանի խոսնակը:

Պերճ Զեյթունցյանը ծնվել է 1938 թվականին Եգիպտոսի Ալեքսանդրիա քաղաքում: 1948 թվականին հայրենադարձել է։

Ավարտել է Երևանի Ղազարոս Աղայանի անվան միջնակարգ դպրոցը: 1963 թվականին ավարտել է Պյատիգորսկի օտար լեզուների ինստիտուտը։ 1963-1964 թվականներին սովորել է Մոսկվայի բարձրագույն սցենարական դասընթացներում։ 1965-1968 թվականներին եղել է «Հայֆիլմ» կինոստուդիայի խմբագիրը, 1965-1975 թվականներին` հեռուստաֆիլմերի «Երևան» ստուդիայի գլխավոր խմբագիրը, 1975-1986 թվականներին՝ Հայաստանի գրողների միության քարտուղարը։ 1991-1992 թվականներին եղել է ՀՀ մշակույթի առաջին նախարարը: 1989-ին արժանացել է ՀԽՍՀ մշակույթի վաստակավոր գործչի կոչմանը:

Առաջին գիրքը տպագրվել է 1956 թվականին։ Հեղինակ է 12 պիեսների, որոնք բեմադրվել են Երևանի թատրոններում։ Գրքերը թարգմանվել են 11 լեզուներով, այդ թվում՝ ռուսերեն, անգլերեն, ֆրանսերեն, արաբերեն։

Զեյթունցյանը պետական մրցանակի կրկնակի դափնեկիր է, մշակույթի վաստակավոր գործիչ, Հռոմի արվեստների և հասարակական գիտությունների «Տիբերինա» ակադեմիայի պատվավոր անդամ։

Այս խորագրի վերջին նյութերը