Լրահոս

23.08.2017 11:50


Աշտարակի տներից մեկի խոհանոցում օձ են բռնել

Աշտարակի տներից մեկի խոհանոցում օձ են բռնել

Օգոստոսի 23-ին, ժամը 09:32-ին ԱԻՆ-ում ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Աշտարակ քաղաքի Նաիրյան փողոցի տներից մեկի խոհանոցում նկատվել է օձ, որին բռնելու և անվտանգ տարածք տեղափոխելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Փրկարարները տան խոհանոցից բռնել են գյուրզա տեսակի օձին և տեղափոխել անվտանգ տարածք:

Այս խորագրի վերջին նյութերը