Կարծիք

24.08.2017 08:37


Արեցին ամեն ինչ, որ անկախությունից մնաց միայն անունը

Արեցին ամեն ինչ, որ անկախությունից մնաց միայն անունը

Ըստ իս, մենք երբեք ավելի կախյալ վիճակում չենք եղել, քան հիմա։ Թույլ, ժողովրդի վստահության քվեն չստացած, կոռումպացված, ոչ պրոֆեսիոնալ կառավարիչները և, իհարկե, ոչ լեգիտիմ նախագահը արեցին ամեն ինչ, որ անկախությունից մնաց միայն անունը։ Սեփական հզոր արդյունաբերություն չունեցող, ապաշնորհ կառավարման արդյունքում ռազմավարական նշանակություն ունեցող գիգանտները «գույք պարտքի դիմաց» զոհաբերած, արտաքին ահագնացող պարտքը ամեն օր ավելացնող, արտաքին հարաբերություններում, բառիս բուն իմաստով, կիսակքած ու վասալի կեցվածքով ներկայացող իշխանության թեթև ձեռքով մեր անկախությունն օր օրի ավելի փխրուն ու խոցելի է դարձել։ Էլի հազար օրինակ կարող եմ բերել, թե ինչ արեցին ոմանք մեր անկախության հետ՝ իրենց վտիտ ուսերին վերցնելով իրենց, մեղմ ասած, համեստ հնարավորություններին անհամապատասխան բեռը։ Ու այսքանից հետո էլ դեռ կառչում են աթոռի ոտքերից։ Ամոթ է․․․․

Սուսաննա Մուրադյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը