Կարծիք

01.09.2017 07:58


Հեռու մի գյուղում այս ողջ արատավոր շիկն ու կեղծ բեմադրությունը չկա

Հեռու մի գյուղում այս ողջ արատավոր շիկն ու կեղծ բեմադրությունը չկա

Տանել չեմ կարողանում սեպտեմբերմեկյան թամաշան, որն ամեն տարի տեսնում եմ:
Նախ՝ առավոտյան ժամը 20:00-ից փողոցներում ու պողոտաներում խցանումներ են, ծաղկի խանութներում՝ գժանոց (նախորդ օրը վարսավիրանոցներում՝ խելագարանոց):
Հայ քաղքենին սարսափելի բան է: Հայի՝ «Չտեսավ ճակտից կախ, տեսավ պատից կախ» տեսակը՝ դժնդակ երևույթ:
Սկզբում սրանց երեխաների դայակներն են «նենսիների», «լյուսիների», «սամուելների» կամ «դեյվիթների» թաթիկները բռնած իջնում մեքենաներից, ավելի ուշ նրանց են միանում դժնդակ երևույթ ծնողները:
Դպրոցների տնօրենները «պրիչյոսկա պրելըստ» սանրվածքով ու «մենք ձերն ենք» չոլկայով խոնարհվում են սրանց առաջ՝ թափահարելով թանկարժեք ու ռաբիս զգեստների վրա ամրացված բրոշկաներն ու փոռիկները...
Կենտրոնի դպրոցների բակերում հայկական մասմեդիան սկսում է աշխատել արտակարգ ռեժիմով. վազում է բարձրաստիճանավորների հետևից ու բոլորին տալիս է նույն հարցը՝ «Հիշո՞ւմ եք այն օրը, երբ առաջին անգամ ոտք դրեցիք դպրոց», «Դուք դպրոցում ինչպե՞ս եք սովորել»:
Հարցնում են մարդկանց, որոնք բարձրաստիճան պաշտոնյաներ են, ու թե ինչպես են սովորել կամ որ տարիքում են դիպլոմ գնել՝ ցուցանում է երկրում տիրող վիճակը:
Զզվելի է ամեն տարի այս ամենը տեսնելն ու լսելը...
Երբ, մանավանդ, գիտես, որ հեռու մի գյուղում այս ողջ արատավոր շիկն ու կեղծ բեմադրությունը չկա. մի կերպ կարողանում են մի դասարան հավաքել՝ օգնություններով հագնված երեխաներին հրավիրել կիսաքանդված դպրոց՝ գիտելիք ստանալու...

Կիմա Եղիազարյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը