Քաղաքական

04.09.2017 00:53


Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին

Հայաստանը չի մասնակցում սեպտեմբերի 3-ից 11-ը Վրաստանում անցկացվող Agile Spirit 2017 բազմազգ զորավարժություններին: aliq.ge-ի փոխանցմամբ` Վրաստանի, ԱՄՆ-ի, Բուլղարիայի, Ռումինիայի, Ուկրաինայի և Ադրբեջանի մասնակցությամբ զորավարժություններին Հայաստանը զորախումբ չի ուղարկել:

Նշենք նաեւ, որ Վրաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական կայքում` զորավարժությունների մասնակից երկրների դրոշների շարքում ՀՀ պետական դրոշը բացակայում է:

Այս խորագրի վերջին նյութերը