Կարծիք

06.09.2017 14:52


5 քայլ, որ քաղաքացին պետք է անի հասարակական կարևոր իրադարձությունը լավ հասկանալու համար

5 քայլ, որ քաղաքացին պետք է անի հասարակական կարևոր իրադարձությունը լավ հասկանալու համար

5 քայլ, որ քաղաքացին պետք է անի հասարակական կարևոր իրադարձությունը լավ հասկանալու և բարեխիղճ քաղաքացի լինելու համար.

1. Ցանկացած իրավիճակում, որում ներգրաված է իշխանության ներկայացուցիչը, առաջինը պետք է պարզի, թե իշխանության ներկայացուցիչն օրենքի շրջանակներում է գործել, թե՝ ոչ: Եթե իշխանավորը օրենք է խախտել, ապա միայն այդ հարցը պետք է քննարկել, ու դրանք պարզելուց հետո անցնել մյուսներին:

2. Այս երկրում պաշտպանության կարիք առաջինն ունի քաղաքացին, այլ ոչ թե իշխանությունը: Եթե մի ամբողջ իշխանական մեքենա գործի է դրվում անհատին ոչնչացնելու համար, ապա փորձեք տեսնել՝ դուք այդ մեքենայի՞ն եք օգնում ոչնչացնել մարդուն, թե՞ ինչ-որ բան եք անում, որ այդ ալիքը անհատին չքշի տանի:

3. Պետք է հարցեր տալ իշխանությանը ու պատասխաներ պահանջել, իշխանությունը պարտավոր է բացատրություն տալ իր ցանկացած քայլի համար, իշխանավորը միայն օրենքի շրջանակում պետք է գործի, եթե անցել է այդ սահմանը, պետք է պատասխանատվություն կրի:

4. Ստուգեք ինֆորմացիան ու փորձեք մեծ պատկերում տեսնել իրադարձությունները: Եթե իշխանական ամբողջ մեդիան մեկ մարդու պես նույն ինֆորմացիան է տարածում, փորձեք հասկանալ, թե վերջերս ինչ սխալներ է գործել իշխանությունը:

5. Սա փոքր պետություն է, և սա մեր պետությունն է, այս երկրի պատասխանատվությունը արտոնյալների փոքր խմբինը չէ, սա մեր և ձեր պետությունն է, և այստեղ մենք ուժեղ ենք, եթե ամեն մեկը որպես քաղաքացի իշխանությունից պահանջում է գործել օրենքի շրջանակներում, և կարողանում է պաշտպանել իր համաքաղաքացուն, երբ իշխանությունն իր ձախողումները թաքցնելու համար մեկ անհատի քավության նոխազ է սարքում:

Արմեն Գրիգորյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը