Մեկնաբանություն

08.09.2017 13:55


Իսկ ումի՞ց է պակաս ՍԱՍ-ի Արտակը

Իսկ ումի՞ց է պակաս ՍԱՍ-ի Արտակը

ԱԺ «ընտրություններին» նախորդող ժամանակահատվածում մի ձայնագրություն հրապարակվեց: Ձայնագրությունից այդ պարզ էր դառնում, թե իրեն վստահված «ռեյտինգային» ընտրատարածքում ինչպես է տոկոս «խփում» ՍԱՍ-ի Արտակը:

Այդ փուլում մի փոքր աղմուկ բարձրացավ և իշխանությունները ստիպված էին քրեական գործ հարուցել ՀՀԿ-ական փողատեր պատգամավորի դեմ:

Այսօր արդեն լուր տարածվեց, որ քրեական գործն այդ կարճվել է: Պատճառը պարզ է՝ ՍԱՍ-ի Արտակը, հայաստանյան իրողությունները հաշվի առնելով, որևէ արտառոց բան չի արել: Նա ՀՀԿ-ի, ավելի կոնկրետ՝ Բ26-ի համար «ձայն բերող տղա» է: Նա ձայնը բերում է նույն մեթոդներով, ինչ մյուս «ձայն բերողները», և հետևաբար՝ ումի՞ց է պակաս, որ քրեական պատասխանատվության ենթարկվի: Մանավանդ որ քաղաքական դաշտի ընդդիմադիր հատվածից, ինչպես նաև, այսպես կոչված, քաղաքացիականներից որևէ ճնշում չկա:

Ինչու՞ պետք է իշխանությունը հանձնի իր յուրայինին «կակոյ նիբուծ» ընտրակեղծիքի համար:

Ի դեպ, այդ ընտրակեղծիքին մասնակցել են նաև մի շարք քաղաքական ուժեր, այդ թվում՝ ընդդիմադիր կոչվող, որոնք ամեն կերպ աջակցեցին ապաքաղաքական ընտրություններ պլանավորող իշխանություններին՝ կողմ արտահայտվելով Ընտրական նոր օրենսգրքին:

Ոմանք երևի մտածում էին, որ Բ26-ի ուզածն անելով՝ կարող են իրենց փայը փախցնել ու մի քանի մանդատ ստանալ խորհրդարանում, սակայն ինչպես միշտ «քցվեցին»: Իսկ «չքցվածներն» էլ մի քանի աթոռ են ստացել ու կատարում են հաճախորդաց նոր սերնդի ֆունկցիան:

Այնպես որ, ՍԱՍ-ի Արտակին ոչինչ էլ չի սպառնում, քանի դեռ այսպիսի քաղաքական վերնախավ ունենք: Նա հանգիստ կարող է շարունակել կոկորդիլոսների իրացումն իրեն պատկանող սուպերմարկետում:

Պետրոս Ալեքսանյան

Այս խորագրի վերջին նյութերը