Կարծիք

12.09.2017 08:26


Երերույքի տաճարը Սովետի ժամանակ ներառված չի եղել տուրիստական այցելավայրերի ցանկի մեջ․ անկախացումից հետո շատ բան չփոխվեց (լուսանկար)

Երերույքի տաճարը Սովետի ժամանակ ներառված չի եղել տուրիստական այցելավայրերի ցանկի մեջ․ անկախացումից հետո շատ բան չփոխվեց (լուսանկար)

Հայկական վաղ միջնադարյան ճարտարապետության այս «դեմքը»՝ Երերույքի տաճարը, Սովետի ժամանակ ներառված չի եղել տուրիստական այցելավայրերի ցանկի մեջ, քանի որ շատ մոտ էր հայ-թուրքական սահմանին:

Անկախացումից հետո այս առումով շատ բան չփոխվեց և նա կրկին մնաց անտեսված: Ինքը, ըստ համապատասխան մասնագետների, կառուցվել է 4-րդ դարում, և եթե նույնիսկ նախաքրիստոնեական պաշտանմունքային կառույց էլ չէ, ապա ակնհայտորեն ազդված է նախաքրիստոնեական տաճարային ճարտարապետության ոճից:

Դեպի իրեն տանող ճանապարհի փոքրիկ հատվածը վերանորոգելուց և շրջապատը բարեկարգելուց հետո կարող է դառնալ զբոսաշրջիկների սիրած այցելավայր:

Ապրես Զոհրաբյանի ֆեյսբուքյան էջից

Այս խորագրի վերջին նյութերը