Քաղաքական

13.09.2017 11:48


ԱՄՆ դեսպանությունն արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը

ԱՄՆ դեսպանությունն արձագանքում է «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճմանը

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն Հայաստանի կառավարությունն ու իրավապահ կառույցները: Այդ մասին հայտարարել է Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանությունը՝ պատասխանելով «ՍԱՍ-ի ժողովի» գործի կարճման մասին «Ազատության» հարցին:

«Այնուհանդերձ, ընտրություններից հետո միջազգային կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ մենք նշեցինք, որ ընտրական գործընթացում եղել են արժանահավատ ու անհանգստության տեղիք տվող հաղորդումներ քվեների գնման ու ընտրողների վրա հավանական ճնշումների վերաբերյալ: Մենք ՀՀ կառավարությանը, կուսակցություններին և քաղաքացիական հասարակությանը հորդորեցինք միասին աշխատել՝ այդ մտահոգությունները իրավական մեխանիզմների միջոցով փարատելու նպատակով, քանի որ ընտրախախտումների մասին հաղորդումներով վստահելի ու թափանցիկ քննությունների անցկացումը համահունչ էր փետրվարի 9-ին վարչապետի կողմից վարչական ռեսուրսի օգտագործման դեմ արված նախազգուշացմանը:

Դոնոր կառույցների համատեղ ջանքերի շնորհիվ քվեարկության օրը կիրառված տեխնիկական միջոցները թույլ տվեցին բարելավել հասարակության վստահությունը ընտրությունների անցկացման նկատմամբ:

Կաշառքների ու վարչական ռեսուրսի չարաշահման դեմ միջոցների ձեռնարկումը նույնպես անհրաժեշտ է հասարակության հավատն ու վստահությունը մեծացնելու համար, սակայն դրանք այն միջոցներն են, որ կարող են ձեռնարկել միայն ՀՀ կառավարությունն ու վերջինիս իրավապահ կառույցները»,-ասված է դեսպանատնից ստացված հաղորդագրությունում:

Մանրամասները՝ «Ազատություն»-ում։

Այս խորագրի վերջին նյութերը