Լրահոս

Սեպտեմբեր 13, 2017 23:15

Մեղադրանք է առաջադրվել փեսային՝ աներոջ ավտոմեքենան այրելու համար

Մեղադրանք է առաջադրվել փեսային՝ աներոջ ավտոմեքենան այրելու համար

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական գործով պարզվել են Քաջարանում քաղաքացու ավտոմեքենան այրելու դեպքի բոլոր հանգամանքները. մեղադրանք է առաջադրվել փեսային:

2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 04:25-ին, ահազանգ էր ստացվել առ այն, որ Քաջարան քաղաքի շենքերից մեկի բակում ավտոմեքենա է այրվում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ ավտոմեքենան հրկիզվել է դիտավորյալ կատարված գործողությունների արդյունքում:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, որով ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչությունում իրականացված նախաքննությամբ պարզվել են դեպքի հանգամանքները, դրդապատճառը, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է քաղաքացու փեսան:

Մասնավորապես՝ փաստական տվյալներ են ձեռք բերվել, որ փեսան անձնական խնդիրներում՝ կնոջից փաստացի ամուսնալուծվելու հարցում, մեղադրել է աներոջը և 2017թ. հուլիսի 19-ին՝ ժամը 03-ի սահմաններում, բենզինը լցնելով աներոջը պատկանող «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի առջևի հատվածին՝ այրել և հրկիզման եղանակով վնասել է այն:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ փեսային մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 185-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով:

Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

ՀՀ քննչական կոմիտե

Print Friendly and PDF

Այս խորագրի վերջին նյութերը

Նյու Յորքում մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Նյու Յորքում մեկնարկել է Էդվարդ Նալբանդյանի և Էլմար Մամեդյարովի հանդիպումը

Սեպտեմբեր 23, 2017 21:48 Հանդիպմանը մասնակցում են նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչը։
Աղմկահարույց զարգացումներ․ դատարանում փլուզվում է «Իգլա»-ի «կարված» գործը (տեսանյութ)

Աղմկահարույց զարգացումներ․ դատարանում փլուզվում է «Իգլա»-ի «կարված» գործը (տեսանյութ)

Սեպտեմբեր 23, 2017 21:29 Աշոտ Շուշանյանը հայտարարել է՝ իր նախաքննական ցուցմունքը գրել է քննիչի ճնշումներով ու թելադրանքով։
Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Վերնիսաժի մոտ տեղի ունեցած սպանության գործով մեղադրանք է առաջադրվել

Սեպտեմբեր 23, 2017 21:20 Սպանությունը ծրագրված է եղել նախապես։
Կոճոռ թաղամասում տուն է այրվել

Կոճոռ թաղամասում տուն է այրվել

Սեպտեմբեր 23, 2017 21:20 Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը։
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Երևանում

Սեպտեմբեր 23, 2017 21:12 Տ.Մեծի պողոտա-Մ.Խորենացու փողոց-Եր.Քոչարի փողոց խաչմերուկում։
Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եզրափակչում ոչ-ոքիով մեկնարկեց

Աշխարհի գավաթ. Լևոն Արոնյանը եզրափակչում ոչ-ոքիով մեկնարկեց

Սեպտեմբեր 23, 2017 21:07 Մեկնարկել է շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչը:
Սերժ Սարգսյանը պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

Սերժ Սարգսյանը պարգևատրել է Իոսիֆ Կոբզոնին

Սեպտեմբեր 23, 2017 21:01 Պատվո շքանշանով։
Վրաերթի են ենթարկվել 53-ամյա տղամարդ և 37-ամյա կին

Վրաերթի են ենթարկվել 53-ամյա տղամարդ և 37-ամյա կին

Սեպտեմբեր 23, 2017 20:55 Տեղափոխվել են հիվանդանոց:
ՄՅՈւ-ն հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

ՄՅՈւ-ն հաղթեց. Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը

Սեպտեմբեր 23, 2017 20:48 Մանչեսթեր Սիթին և Չելսին ջախջախեցին մրցակցին:
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կնվազի 3-4 աստիճանով

Սեպտեմբեր 23, 2017 20:18 Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ:
Երևանի Հեքիմյան փողոցի տանը նկատվել է օձ

Երևանի Հեքիմյան փողոցի տանը նկատվել է օձ

Սեպտեմբեր 23, 2017 19:50 Շահմար տեսակի:
Այգեստանի տներից մեկի բակում օձ են բռնել

Այգեստանի տներից մեկի բակում օձ են բռնել

Սեպտեմբեր 23, 2017 19:30 Սահնօձը տեղափոխել են անվտանգ տարածք:
Որ մթերքները չեն փչանա ապոկալիպսիսի ժամանակ (ֆոտոշարք)

Որ մթերքները չեն փչանա ապոկալիպսիսի ժամանակ (ֆոտոշարք)

Սեպտեմբեր 23, 2017 19:02 Կպահպանվեն անգամ միջուկային հարձակումից հետո։
Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Բերման ենթարկվեց «Զվարթնոց» օդանավակայանից

Սեպտեմբեր 23, 2017 18:19 Սանկտ-Պետերբուրգ-Երևան չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։
Վթարային ջրանջատում Գյումրիում

Վթարային ջրանջատում Գյումրիում

Սեպտեմբեր 23, 2017 18:00 24-ժամյա ջրանջատում։